28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Շառլ Ազնավուրը ամանորի բարեմաղթանքներ է փոխանակել

Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանորի  բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:

Արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ փոխանակեց Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացում:

Նույն օրը դեսպան Ազնավուրն աշխատանքային հանդիպում ունեցավ հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները, փոխադարձ այցելությունների հնարավորությունը: Դեսպան Ազնավուրը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ ձեւավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ