22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանը կայունության կարիք ունի. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը զարգացման կայուն պայմանների կարիք ունի, որոնք ընդհանուր բան չունեն լճացման հետ:

Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը “Վալդայ” քննարկումների ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Այն հարցին, թե որքան արագորեն է կատարվում մոդեռնիզացման գործընթացը Ռուսաստանում, Պուտինը պատասխանել է` բավարար: Ընդ որում ավելացրել է, որ երկրի զարգացման հարցում կարեւոր դեր ունի քաղաքացիների տրամադրությունը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ դեռեւս մի քանի տարի առաջ համարում էին, որ Ռուսաստանը չի կարող դուրս գալ “դեմոգրաֆիկ փակուղուց”, սակայն հիմա նկատելի աճ կա. աճել է ծնելիության, կրճատվել` մահացության ցուցանիշը, իսկ դա վկայում է այն մասին,որ չնայած ճգնաժամին` մարդիկ իրենց ավելի կայուն են զգում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ