27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ը Սիրիայից էվակուացնում է իր դեսպանատան աշխատակիցներին

Միացյալ Նահանգները կրճատում է աշխատակիցների թիվը  իր դեսպանատանը Սիրիայում: Այս մասին հայտնել է “Reuters” գործակալությունը: Ընդ որում, կրճատված աշխատակիցներին նաեւ հրաման է տրվել անմիջապես մեկնել Սիրիայից: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է, որ այս որոշումն ընդունվել է` նրանց իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով` կապված Սիրիայում տիրող անկայուն իրավիճակի հետ: Դեռեւս 2011-ի ապրիլին  ԱՄՆ-ը հրաման էր տվել էվակուացնել ամերիկացի […]

“Անսիրտները” Կորեայում կկանգնեն դատարանի առջեւ

Հյուսիսային Կորեայում դատարանի առջեւ կկանգնեն նրանք, ովքեր չեն սգացել առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը: Այս մասին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները: Առաջին նիստերը տեղի են ունեցել դեռեւս սգի վերջին օրը` դեկտեմբերի 29-ին: Առաջնորդի մահվան հանդեպ անտարբեր մնացածներին սպառնում է 6 ամսվա ազատազրկում աշխատանքային գաղութներում: “Անսիրտների” շարքին են դասվել նաեւ նրանք, ովքեր համարձակվել են քննադատել գործող ռեժիմը: […]

Մարիխուանան ավելի անվնաս է, քան ծխախոտը

Եթե մարդիկ երբեմն են ծխում մարիխուանա, դա նրանց թոքերի աշխատանքի վրա շարունակական բացասական ազդեցություն չի ունենում, հայտնում են Ալաբամայի եւ Կալիֆոռնիայի համալսարանների աշխատակիցները: Նրանք այս եզրակացությանն են եկել` գնահատելով մարիխուանա ծխող եւ ծխախոտ ծխող 5 հազար մարդկանց վիճակը, հայտնում է “ABC News”-ը: Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների թոքերը եւ այն, թե որքան արագ են նրանք […]

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը հայտնել է ճշմարտությունը Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը մեկնել է Սիրիայից` Բաշար Ասադի ռեժիմին մեղադրելով ռազմական հանցանքների մեջ, ինչպես նաեւ հայտնելով, որ ԱԵԼ-ի առաքելությունն այնտեղ “ֆարս” էր: Ալժիրի ներկայացուցիչ Անվար Մալեքը “Ալ-Ջազիրային” հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները տանկերը չեն հանել փողոցներից, դիպուկահարներն ամենուրեք են, մարդկանց գողանում են, իսկ նրանց, ում հեռուստատեսությամբ ցուցադրում են որպես ձերբակալությունից ազատվածներ, պարզապես պատահական անցորդներ […]

Իրանցի ֆիզիկոսի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին

Թեհրանի հյուսիսում սպանվել է Թեհրանի տեխնիկական համալսարանի միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանին: Այս մասին հայտնել է իրանական “Fars” ինֆորմացիոն գործակալությունը: Նա մահացել է պայթյունի արդյունքում, որի պատճառն անհայտ տղամարդու կողմից նրա մեքենայի տակ դրված ականն է եղել:Ահաբեկչության արդյունքում տուժել է եւս 2 մարդ, որոնք գտնվել են մոտակայքում: “Fars” ինֆորմացիոն գործակալության տվյալներով` Թեհրանի փոխնահանգապետն ահաբեկչության […]

Մահացել է լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանը

88 տարեկանում Մոսկվայում իր մահկանացուն է կնքել սովետական հետախույզ, Սովետական Միության Հերոս Գեւորգ Վարդանյանը: Հետախույզի մահվան պատճառը քաղցկեղն էր: Վարդանյանը ծնվել է 1924-ին Դոնի Ռոստովում: 1930-ին նա իր ընտանիքի հետ մեկնում է Իրան, որտեղ նրա հայրը` Անդրեյ Վարդանյանը, առեւտրական գործունեության անվան տակ աշխատել է սովետական հետախուզության համար: Վարդանյանն իր հոր հետքերով գնաց 1940-ին` 16 տարեկանում: […]

“Դատաստանի օրվա” ժամացույցի սլաքը տեղափոխել են

Այսպես կոչված “Դատաստանի օրվա” (Doomsday Clock) ժամացույցի րոպեի սլաքը 2012-ի հունվարի 11-ին  մեկ րոպեով մոտ են տեղափոխել կեսգիշերին: Այս մասին հայտնել է “Bulletin of the Atomic Scientists” լրագիրը: “Դատաստանի օրվա” ժամացույցի վրա կեսգիշերը խորհրդանշում է գլոբալ աղետի սկիզբ: Նախորդ անգամ րոպեի սլաքը տեղափոխել են 2010-ի հունվարին: Այդ ժամանակ գիտնականները մեկ րոպեով հետ են տարել ժամանակը, […]

Թուրքիայի նախկին նախագահը մեղադրվում է հեղաշրջում կազմակերպելու մեջ

Անկարայի դատարանը հաստատել է իր մեղադրանքները Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի եւ պաշտոնաթող գեներալ Թահսին Շահինկայայի դեմ, որոնք մեղադրվում են 1980-ին հեղաշրջում կազմակերպելու մեջ: Մեղադրող կողմը պահանջում է ամբաստանյալների ցմահ բանտարկություն: Նրանք երկուսն են  հեղաշրջման կազմակերպիչներից, որ կենդանի են մնացել: Նախկինում թուրք զինվորականները  իշխանությանը բռնի ուժով տիրանալու համար երբեք չեն ենթարկվել հետապնդման: Սա մասամբ կախված […]

Օտարերկրացիներին թույլ չեն տվել ֆինանսավորել ընտրություններն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել է օտարերկրացիների կողմից ամերիկյան ընտրական քարոզարշավների ֆինանսավորման արգելքը: Այս մասին հայտնում է “Agence France-Presse”-ը: Այս որոշումը վերաբերում է ազգային, նահանգային եւ տեղական ընտրություններին: Դատարան էին դիմել 2 արտասահմանցի, որոնցից մեկը Կանադայի քաղաքացի է, իսկ մյուսը` կանադա-իսրայելական քաղաքացիություն ունի: Հայցվորների մոտ ամերիկյան աշխատանքային վիզաներ են եղել: Ինչպես հայտնում է “The New York […]

ԱՄՆ-ը իր քաղաքացուն չի ճանաչում իբրեւ ԿՎՀ-ի լրտես

Սպիտակ տան պետքարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Իրանում մահապատժի ենթարկված ԱՄՆ-ի քաղաքացին չի աշխատել ԿՎՀ-ի համար: Նրա հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը նույնպես հայտնել է, որ Ամիր Միրզա Հեքմաթիի դեմ լրտեսության մեղադրանքը շինծու է: ԱՄՆ-ը պնդում էր Հեքմաթիի անմեղությունը նաեւ մինչեւ նրան մահապատժի ենթարկելը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի քաղաքացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի