“Անսիրտները” Կորեայում կկանգնեն դատարանի առջեւ
Հյուսիսային Կորեայում դատարանի առջեւ կկանգնեն նրանք, ովքեր չեն սգացել առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը: Այս մասին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները:
Առաջին նիստերը տեղի են ունեցել դեռեւս սգի վերջին օրը` դեկտեմբերի 29-ին: Առաջնորդի մահվան հանդեպ անտարբեր մնացածներին սպառնում է 6 ամսվա ազատազրկում աշխատանքային գաղութներում: “Անսիրտների” շարքին են դասվել նաեւ նրանք, ովքեր համարձակվել են քննադատել գործող ռեժիմը:
Հյուսիսային Կորեայի հանգուցյալ առաջնորդի մահը սգում էին ամենուրեք, իսկ տեղական թերթերը հայտնել են, որ սգում էին նաեւ կենդանիները եւ բնությունը:
Կիմ Չեն Իրը ղեկավարել է Հյուսիսային Կորեան 1994-ից: Նա մահացավ 2011-ի դեկտեմբերի 17-ին: Նրա մահվան մասին լուրը կորեական հեռուստատեսությունը հայտնել է 2 օր անց: