09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Դատաստանի օրվա” ժամացույցի սլաքը տեղափոխել են

Այսպես կոչված “Դատաստանի օրվա” (Doomsday Clock) ժամացույցի րոպեի սլաքը 2012-ի հունվարի 11-ին  մեկ րոպեով մոտ են տեղափոխել կեսգիշերին: Այս մասին հայտնել է “Bulletin of the Atomic Scientists” լրագիրը:

“Դատաստանի օրվա” ժամացույցի վրա կեսգիշերը խորհրդանշում է գլոբալ աղետի սկիզբ:

Նախորդ անգամ րոպեի սլաքը տեղափոխել են 2010-ի հունվարին: Այդ ժամանակ գիտնականները մեկ րոպեով հետ են տարել ժամանակը, մտածելով, որ համաշխարհային առաջնորդներն անհրաժեշտ ջանքեր են գործադրում` կանխելու գլոբալ սպառնալիքները:

Այժմ “Bulletin of the Atomic Scientists”-ի հայտարարության մեջ նշվում է, որ այդ տենդենցը “կանգ է առել կամ նույնիսկ հակառակ ուղղությամբ է ընթանում”: Այդ պատճառով էլ ժամացույցի սլաքը մեկ րոպեով առաջ են տեղափոխում:

Ժամացույցը ստեղծվել է 1947-ին Չիկագոյի համալսարանի գիտնականների  կողմից: ‘Գլոբալ աղետ” ասելով նախկինում հասկանում էին միջուկային պատերազմի սկիզբը, սակայն վերջին տարիների ընթացքում հիմնական սպառնալիքների թվին դասվեցին նաեւ գլոբալ տաքացումը եւ նոր տեխնոլոգիաների մուտքը, որոնք կարող են մեծ վնաս հասցնել երկրագնդին:

Ժամացույցի ստեղծման օրվանից սլաքները տեղափոխվել են 20 անգամ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ