10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Օտարերկրացիներին թույլ չեն տվել ֆինանսավորել ընտրություններն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել է օտարերկրացիների կողմից ամերիկյան ընտրական քարոզարշավների ֆինանսավորման արգելքը: Այս մասին հայտնում է “Agence France-Presse”-ը:

Այս որոշումը վերաբերում է ազգային, նահանգային եւ տեղական ընտրություններին:

Դատարան էին դիմել 2 արտասահմանցի, որոնցից մեկը Կանադայի քաղաքացի է, իսկ մյուսը` կանադա-իսրայելական քաղաքացիություն ունի: Հայցվորների մոտ ամերիկյան աշխատանքային վիզաներ են եղել: Ինչպես հայտնում է “The New York Times”-ը, հայցվորներից մեկը աջակցում է Բարաք Օբամային, իսկ մյուսը` հանրապետականներին:

ԱՄՆ-ի ընտրություններում արտասահմանցիների ուղղակի եւ անուղղակի ֆինանսավորումն արգելված է օրենքով, ինչն էլ փորձում էին բողոքարկել օտարերկրացիները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ