13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկրաշարժ Իրանում. կան վիրավորներ /վիդեո/

Իրանի հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 5,5 բալ մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է “ИТАР-ТАСС”-ը: Գրեթե 100 մարդ վնասվածքներ է ստացել: Վիրավորներից շատերն արդեն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, 15 մարդ հոսպիտալացվել է կոտրվածքներով եւ գանգային վնասվածքներով:

Զոհվածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հիմնականում տուժել են Նիշապուր քաղաքի բնակիչները: Քաղաքին մոտ գտնվող մի շարք բնակատեղիներում տներ են փլուզվել:

Իրանը բարձր սեյսմիկ գոտում է գտնվում: Անցյալ դարի ընթացքում ավելի քան 20 ուժեղ երկրաշարժերի զոհ է դարձել 170 հազար մարդ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ