22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անվտանգ անցում` սահուն սահմանով.Հայաստանի սահմանները կառավարվում են

“Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրն  ենթադրում է  միջազգային կազմակերպությունների միջեւ եղած միջգերատեսչական, երկկողմանի եւ տարածաշրջանայաին համագործակցությունը եւ գտնվում է անցումային  փուլում”   հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:

Նա   նշեց, որ այն թույլ է տալիս արդյունավետ եւ համապարփակ մոտեցում ցուցաբերել սահմանի կառավարմանն առնչվող խնդիրներին հարակից բոլոր ոլորտներում, այդ թվում` միգրացիա, թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն:

Այն նպաստում է  առեւտրի դյուրինացմանը, մարդկանց ազատ եւ անվտանգ սահմանացմանը: Ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալինցյանը  նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ունի  պետական սահմանային  գործող 7 անցակետ,   որից 5-ը ցամաքային են  (Բագրատաշեն, Այրում, Գոգավան, Բավրա /Վրաստանի հետ/), Մեղրի /Իրանի Իսլամական Հանրապետության հետ/ եւ 2-ը` օդային /Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայաններ/:

Ըստ բանախոսի, Թուրքիան Հայաստանի համար հանդիսանում է խոշոր առեւտրային գործընկերը, չնայած որ 1993 –ից ի վեր հայ-թուրքական սահմանը չի բացվել:  Ծրագրի կարգախոսն է`”Անվտանգ անցում` սահուն սահմանով”: Այն հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարցերի հետ կապված որեւէ բան չի քննարկում”,-ասաց Թանանյանը :

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալինցյանը նշեց, որ հունվարի 24-25-ը  տեղի է ունենալու խորհրդակցություն Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ, որտեղ քննարկվելու է համագործակցության կենտրոնների հիմնման հարցը:

Նրա խոսքով` այն հարթակ է ստեղծում, որպեսզի համագործակցության առաջին ուղիները հստակեցվեն եւ սկսեն աշխատել:  “ Այս ուղղությամբ տարվող ամեն մի բարեփոխումներ միանշանակ թռիչքային հաջողություններ են բերելու մեր երկրին”, – ամփոփեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ