Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ են, Ադրբեջանը` անազատ.”Freedom House”-ի վարկանշային աղյուսակը

Հարավային Կովկասի երկրները պահպանել են իրենց նախկին տեղերը “Freedom House”-ի վարկանշային աղյուսակում: Միջազգային կազմակերպության “Ազատություն աշխարհում 2011: Ժողովրդավարության ավտորիտար կոչ” ամենամյա զեկույցում Հայաստանը եւ Վրաստանը նշվել են որպես մասամբ ազատ, իսկ Ադրբեջանը` ոչ ազատ երկիր:
Հաշվետվության համաձայն` Վրաստանում գրանցվել է որոշակի առաջընթաց. երկրում բարեփոխումներ են անցկացվել: 2010-ին քաղաքացիական ազատության ոլորտում բարելավում է նկատվել: Քաղաքական ազատությունը 2010-ին Վրաստանում գնահատվել է 4 բալ` 7 բալանոց սանդղակով, քաղաքացիականը` 3 բալ:
“Freedom House”-ի կոմից Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր: Քաղաքական ազատությունը 2010-ին գնահատվել է 6 բալ, իսկ քաղաքացիականը` 4 բալ:
Հաշվետվության մեջ հիշատակվում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում` որպես վիճահարույց տարածք: Այնտեղ նախորդ տարվա համեմատությամբ վատթարացում է գրանցվել ազատության ոլորտում: Մասամբ ազատ երկրներից Ղարաբաղը տեղափոխվել է ոչ ազատների ցանկը, ինչը կապված է այն փաստի հետ, որ վերջին ընտրություններին Ղարաբաղում բացակայել են ընդդիմադիր թեկնածուները: