27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկխոսում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի եւ վրացական կառավարության անդամները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի եւ վրացական կառավարության միջեւ շարունակվող երկխոսությունը թե’ Թբիլիսիում, թե’ Վաշինգտոնում Վրաստանի դեսպանի միջոցով, նպատակ է հետապնդում ընդլայնել հայ-վրացական համագործակցությունու, ավելացնելու վրացական եւ հայկական ներդրումները, ինչպես նաեւ ընդարձակելու ԱՄՆ օժանդակությունը` խրախուսելու Վրաստանի Սամցխե-Ջավախքի (Ջավախքի) շրջանում աշխատատեղերի ստեղծումը:

“Վրաստանի դեսպանատունը, հետեւելով մեր կառավարության էական ջանքերին ապահովելու Սամցխե-Ջավախքի շրջանի եւ ամբողջ հանրապետության մեր բոլոր քաղաքացիների տնտեսական զարգացումը, պատրաստ է աշխատել ԱՄՆ Կոնգրեսի եւ Վարչակազմի եւ ամերիկյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ, իհարկե, Ամերիկայի հայ համայնքի հետ`խրախուսելու ուղղորդելու ամերիկյան օժանդակությունը բավարարելու Սամցխե-Ջավախքի աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների, տեխնիկական եւ մարդասիրական կարիքները”, – հայտարարեց ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան պրն. Թեմուրի Յակոբաշվիլին:

“Դեսպան Յակոբաշվիլիի եւ վրացական պաշտոնյաների հետ համագործակցաբար, մենք հույս ունենք ընդլայնել հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ դարավոր կապերը: Նման քայլեր են Սամցխե-Ջավախքի տնտեսական զարգացմանը միտված վրացական կառավարության ներդրումների աճը, ինչպես նաեւ համատեղ աջակցությունը ԱՄՆ կողմից Վրաստանին տրամադրվող օժանդակությունը, որը ներառում է թիրախավորված օգնություն զգալիորեն հայերով բնակեցված այդ շրջանին”, – հայտարարեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը:

Անցած սեպտեմբերին պրն. Հաչիկյանն այցելեց Վրաստան եւ մի քանի հանդիպումներ ունեցավ վրացի բարձրաստիճան ղեկավարների եւ հայ համայնքի առաջնորդների հետ, նպատակ ունենալով առավել ուշադրություն սեւեռելու այդ երկրում հայ համայնքի վիճակին:

Թբիլիսի եւ Ջավախք կատարած մեկ շաբաթյա այցելության ժամանակ, որի ընթացքում պրն. Հաչիկյանին ուղեկցում էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արտաքին հարաբերությունների պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը, քննարկվեցին ամերիկահայ համայնքի մտահոգությունները շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի եւ վրացահայ համայնքի մշակույթի եւ լեզվի պահպանման խնդիրները:

Հաչիկյանն ու Չուլջյանը հանդիպեցին Վրաստանի արտգործնախարար պրն. Գրիգոլ Վաշաձեի, մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուայի, կրթության, արդարադատության, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, շրջանների ինտեգրացիայի եւ անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ (վերջինս համակարգում էր հանդիպումները): Նրանք Վրաստանում ԱՄՆ դեպան Ջոն Բասի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոք Քոնելլիի եւ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ռեզիդենտ-տնօրեն Ջիմ ՄաքՆիոլասի հետ քննարկեցին շրջանին տրամադրվող աներիկյան օժանդակության հարցերը:

Թբիլիսիում եւ Ջավախքում Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները զրույցներ ունեցան հայկական հասարակական կազմակերպությունների լայն շրջանակի ներկայացուցիչների եւ հայ եկեղեցու աստիճանավորների հետ:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ