14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում նա հայտնում է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը չպետք է խոչընդոտ հանդիսանա  Ֆրանսիայի եւ Թուրքիայի պատմական հարաբերություններին:

Նամակում մասնավորապես ասվում է. “Հարգարժան վարչապետ, մենք պարզապես փորձում ենք բուժել 100-ամյա վերքերը: Ես հասկանում եմ, որ ընդունել պատմական փաստը, դժվար է, սակայն Ֆրանսիան կարողացել է խոստովանել  դառը ճշմարտությունը: Ես` ինքս, 2007-ին Ալժիրում դատապարտել եմ սարսափելի դեպքերը, որոնք թույլ են տվել ֆրանսիացի գաղութարարները այդ երկրում:

Ես ցանկանում եմ, որ մենք` իբրեւ ընկերներ եւ դաշնակիցներ, հենվենք առողջ դատողության վրա: Դուք գիտեիք, որ այդ օրինագծի ընդունման հետ կապված ծայրահեղ քայլերը վնաս կհասցնեն երկու երկրների միջեւ հարաբերություններին, եւ որ դրանց  համար պատասխանատվությունը կլինի նրա ուսերին, ով դիմել է այդ քայլերին”:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հունվարի 23-ին կքննարկվի Ֆրանսիայի Սենատում: Ազգային ժողովն արդեն տվել է իր հավանությունը օրինագծի անցկացմանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ