26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ ներկայացուցիչը դժգոհ է Դինքի դատավարության արդյունքից

Դունյա Միյատովիչ

Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչը կոչ է արել ԵԱՀԿ տարածքում սպանված բոլոր լրագրողների գործերով արդարություն հաստատել:

Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ավելին անեն, որպեսզի պաշտպանեն լրագրողներին եւ պատժեն նրանց սպանողներին: “Սարսափելի սպանությունից 5 տարի անց կայացրած դատական որոշումը ցույց է տալիս, որ նման հանցագործությունները հանդուրժվում են: Կառավարությունները պարտավոր են ոչ միայն դատապարտել դաժանությունը, այլ նաեւ բարձրաձայնել լրագրողների դեմ կատարված հանցանքների մասին: Դեկտեմբերին Թուրքիա կատարած իմ վերջին այցի ժամանակ իշխանությունները հավաստիացրեցին ինձ, որ ԶԼՄ-ների ազատության հարցը շուտով կբարելավվի: Ես կշարուրունակեմ սպասել այդ գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին”:

Միյատովիչը հավելել է նաեւ, որ ինքը շարունակում է Հրանտ Դինքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ տարածքում սպանված լրագրողների սպանությունների մյուս դեպքերի ուսումնասիրությունը, շատ դեպքերում արդարություն չի հաստատվում նույնիսկ տարիներ անց: Նրա կարծիքով` հասարակությունը եւ լրագրողների հարազատներն իրավունք ունեն իմանալ ճշմարտությունը:

Նախօրեին, ինչպես եւԴինքի սպանության յուրաքանչյուր տարելիցի օրը, 10 հազար ցուցարարներ դուրս են եկել ցույցի` ավանդական դարձած` “Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք” կարգախոսով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ