09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

Էրիկա Շտայնբախ

Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունների խորհրդարանական խոսնակ Էրիկա Շտայնբախը հայտնել է, թե հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

Շտայնբախն ընդգծել է, որ իր եւ իր կուսակցական ընկերների համար ավելի քան ակնհայտ է, որ նման իրողություն եղել է, սակայն քիչ հավանական է, որ մյուս խմբակցություններն էլ կողմ կքվեարկեն նման օրինագծի:

Շտայբախն անհրաժեշտ է համարում, որ Հայոց ցեղասպանության հարցը միշտ քննարկման մեջ լինի, այլ ոչ թե` “առիթից առիթ”: Գերմանացի պատգամավորի կարծիքով` Թուրքիան պատասխանատվություն է կրում պատմական փաստի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ