21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԵՄ-ն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Եվրամիությունը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց տեսնել: Այս հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Կոբիան նշել է, որ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկի` կողմերի միջեւ փոխվստահություն հաստատելու ուղղությամբ: Կոբիան հույս է հայտնել, որ կողմերը կընդունեն ԵՄ-ի առաջարկած […]

Տեսան, որ Բրյուսովը չի ստացվում, հիմա էլ անցել են Կոնսերվատորիային. Աշոտյանը հերքում է /վիդեո/

“Բրյուսովը միացրեցինք, ավարտեցինք, հիմա էլ մնաց Կոնսերվատորիա ՞ն”,-այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց  լրագրողների այն հարցին, թե իրականությանը համապատասխանո ՞ւմ են այն լուրերը, թե Երեւանի պետական կոնսերվատորիան միացվելու է մանկավարժական համալսարանին: Արմեն Աշոտյանն ասաց, որ որոշ մարդիկ զբաղված են նման կարգի իրականությանը չհամապատասխանող լուրեր ու հերյուրանքներ տարածելով: ”Տեսան, որ Բրյուսովը չի ստացվում, […]

Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ փոփոխություն չի եղել. Ալեքսանդր Իսկանդարյան

Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր պատկեր ունեցան` մեծ կուսակցություններն ավելի խոշորացան, փոքրերը` ավելի փոքրացան: Նման տեսակետ է հայտնել “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  “Հայաստանի ընտրությունների արդյունքները. հայ-ռուսական երկխոսության նոր փու՞լ” խորագրով հեռուստակամուրջին: Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանում չի գործում գաղափարախոսությունը, քանի որ պարտվեցին այն կուսակցությունները, որոնք “իրենց քարոզարշավը կառուցել էին գաղափարական պայքարի հիմքի վրա”: Իսկանդարյանը […]

Մանուկ Վարդանյանը կմնա ՕԵԿ-ում, իսկ նախարարի աթոռի՞ն

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանից հետաքրքրվել են, թե կշարունակի՞ պաշտոնավարել:  Մանուկ Վարդանյանն ասել է, որ տեղյակ չէ, թե կառավարությունն ինչպես կձևավորվի և ով կնշանակվի կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնին: “Մի մոռացեք, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է”-ասել է Մանուկ Վարդանյանը: Իսկ ցանկություն ունե՞ք շարունակել Ձեր աշխատանքը, հարցին ՕԵԿ-ական նախարարն արձագանքել […]

Լուսինե Վայաչյանը շվարած է ոստիկանապետի արարքից

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս, իր մեկ ամսվա աշխատավարձը` 300 հազար դրամ փոխանցեց հեպատիտ C-ով տառապող լրագրող Լուսինե Վայաչյան-Բալասանյանի հաշվեհամարին: Ոստիկանապետին հուզել էր Լուսիենի դստեր` Նարեի նամակը “Ֆեյսբուք” սոցկայքում, որով աղջիկը խնդրում էր օգնել փրկելու իր “պուճուր-մուճուր մամային”: Լուսինե Վայաչյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չէր սպասում ոստիկանապետի կողմից նման քայլ: Իր իսկ խոսքով, […]

Կան պետական ծառայություններ, որտեղ դեռևս կա կողոպուտ. Տիգրան Սարգսյան

Կառավարության հերթական նիստին  վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին: Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։ “ Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկն […]

Մայրը սպանել է 4 երեխաներին

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բրեվարդ  քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 5 դիակ` մոր եւ 4 երեխաների: Իրավապահ մարմինների տվյալներով 33-ամյա Տանյա Թոմասը  կրակել է իր 4 երեխաներին , իսկ հետո ինքնասպան եղել, տեղեկացնում է “America.ru”-ն: Ընտանիքի հորը, ով նրանց հետ չէր բնակվում, հայտնել են իր 4 երեխաների` 12-ամյա Ջոելի, 13-ամյա Ջազլինի, 15-ամյա Ջեքսասի եւ 17-ամյա Փիբլես […]

Ահազանգ. Էրոտիկ մանկական մուլտֆիլմեր վաճառքում

Henaran.am-ին դիմած մի քաղաքացի անհանգստացած էր Երեւանի վաճառակետերում հայտնված էրոտիկ բովանդակություն ունեցող մուլտֆիլմերի ազատ վաճառաքից: “Հատը 500 դրամով կարելի է ձեռք բերել, ու ոչ մի մարմին չի արգելում վաճառքը, ինչպես կարելի է փչացնել գենոֆոնդը”,-ասաց մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը, թե գուցե՞ մուլտֆիլմերը մեծահասակների համար են նախատեսված, քաղաքացին խորհուրդ տվեց ուշադիր կարդալ գրառումը` առանց տարիքի սահմանափակման: […]

Կաննի 65-րդ կինոփառատոնը բացվել է “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմով /վիդեո/

Մայիսի 16-ի երեկոյան Ֆրանսիայի Կանն քաղաքում  ամերիկյան կինոռեժիսոր Ուես Անդերսենի “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմով բացվեց Կաննի 65-րդ կինոփառատոնը: Այս տարի Կաննի կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցում  համաշխարհային կինոյի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյին, ով, ի դեպ, երբեւէ չի եղել Կրուազետ լողափում, որտեղ էլ անց է կացվում փառատոնը: Դերասանուհու նկարը պատկերված է փառատոնի ցուցապաստառի վրա, իսկ “Gossip” խումբը բացման […]

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Հենարան-ի հյուրն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

“ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների” ժամը 12-ին “Հենարան” մամուլի ակումբում կներկայացնի  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել www.henaran.am-ում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ