21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Բրիտանացի նկարչուհի եւ լուսանկարիչ Էլիսոն Ջեքսոնը, ով պարբերաբար նկարահանումներ է կազմակերպում, որոնցում քիչ հայտնի դերասաններ են խաղում, գործընկերների հետ կազմակերպել է Բրեդ Փիթի եւ Անջելիա Ջոլիի հարսանիքը, գրում է “The Daily Mail”-ը: Ջոլիին եւ Փիթին փոխարինող դերասանների անունները պարբերականը չի հրապարակել: “Հարսանիքի” ժամանակ Ջեքսոնը մի քանի անգամ լուսանկարել է “Ջոլիին” եւ “Փիթին”` “հյուրերի” հետ: Անջելինայի […]

Սամվել Ալքեսանյանը Նիկոլ Փաշինյանին “Փարվանա” է հրավիրում

“Հարգելի պարոն Փաշինյան,  Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաև ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության և ազնիվ մրցակցության շնորհիվ: […]

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Մարդիկ սիրում  են խոսել իրենց մասին, ինչպես նաեւ արտահայտել իրենց մտքերը եւ զգացմունքները սոցկայքերում: Ըստ հետազոտությունների` նման գործողություններն ակտիվացնում են ուղեղի այն  մասերը, որոնք ակտիվանում են սեքսից  եւ շոկոլադ ուտելուց: Հարվարդի գիտնականները կարծում են, որ պարծենալը  կարելի է համեմատել ուտելիքից եւ սեքսից ստացած հաճույքի հետ: Մարդիկ սիրում են կիսվել իրենց հաջողություններով շրջապատողների հետ: Հետազոտության մասնակիցներից […]

Այսօր հայկական եկեղեցիներում նշվեց Համբարձման տոնը

Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի […]

Վարչապետն ընտրել է հակադարձելու “հեշտ” ճանապարհը. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` այսօր կառավարության նիստի ժամանակ արված հայտարարությանը, որն ուղղված էր կառավարության քննադատներին: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում Վարդան Օսկանյանը գրել է, որ այսօր կայքերից մեկում կարդացել է, որ այսօր վարչապետը կառավարության նիստում անդրադարձել և ինչ-որ տեղ պատասխանել է ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ […]

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է դերասանուհու  եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ: Չնայած դատաքաննությունը դռնփակ է, սակայն Henaran.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է, Կարեն […]

Ամենօրյա ձայները բացասաբար են անդրադառնում լսողության վրա

Թվում է, թե օդափոխիչի ձայնը չի վնասում մեր լսողությունը: Սակայն չինացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն` ձայները, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր, զրկում են մեզ սուր լսողությունից, հաղորդում է “New Scientist”-ը: Մարդկանց զննելիս բժիշկները հաճախ մոռանում են ոչ բարձր ձայների երկարատեւ ազդեցության մասին: Չինացի գիտնական Չժոու Սյաոմինը իր ամերիկացի գործընկեր Մայքլ Մերզենիչի հետ համատեղ […]

Մինչեւ շենքը սարքեն, ես կգնամ Հայաստանից. կոնդեցիները դեռ բնակարան չունեն /վիդեո/

Այս հինգշաբթի էլ կառավարության շենքի բակը մարդաշատ էր: Ամենատարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիները` խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատները, պետական գերակա շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկվածները ամեն հինգշաբթի հավաքվում են այստեղ արդարություն պահանջելու: “Չորս տարի ա անօթեւան ենք, մեր տները ոչ սարքում են, ոչ էլ… Չորս տարի ա նույն բանն են ասում, վարձերը տալիս են, […]

Օսկարակիր դերասանուհին օգնություն է խնդրում Օբամայից

Օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին նամակ է գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով նրան խստացնել պապարացցիների դեմ իրականացվող քայլերը, քանի որ վերջիններս ահաբեկում են իր երեխաներին: 45-ամյա դերասանուհին որոշել է դիմել իշխանություններին անձնական խնդրանքով` ավելացնել լուսանկարիչների հարկերը, ովքեր նկարում են իր անձնական կյանքի տեսարանները եւ իր երեխաներին: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` Հոլիի համբերության վերջին կաթիլը եղել է […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ոստիկանապետին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Սեկերինսկան նամակ է հղել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ շնորհակալություն է հայտնում ընտրությունների ընթացքում իրենց աջակցելու համար: Նամակում ասվում է. ‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին, ինչպես եւ ոստիկանության տարածքային մարմիններին այն աջակցության համար, որը տրվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ