15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Չնայած սովետի ժամանակ սեքս չկար, բայց … “

 “Եթե տարիներ առաջ անպտղության հիմնական պատճառը ինֆեկցիաներն էին, սեռավարակներն ու բորբոքային պրոցեսները, այժմ դրանք մղվել են երկրորդ պլան՝ զիջելով էնդոկրին խախտումներին, որոնք մեծամասամբ կախված են սթրեսներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Վիճակագրությամբ անպտղության ցուցանիշները մեծացել են, շատացել են նաև վիժման դեպքերը:

՛՛Հիմա ծննդաբերում է այն սերունդը, որը մեծացել է մութ տարիներին, նրանց ժամանակ նորմալ սնունդ չկար, սթրեսներ էին, լույսն անջատում էին, ամռանը չէին հանգստանում, Նոր տարին՝ տարի չէր՛՛,-ընդգծեց բանախոսը:

Ըստ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի՝ անպտղության ցուցանիշների աճը պայմանավորված է նաև արտագնա աշխատանքով, մասնավորապես պատահական սեռական հարաբերություններով: Խնդիր է նաև այն, որ այսօր երիտասարդները քիչ են տեղեկացված սեռական կյանքի մասին:

՛՛Չնայած ասում էին, որ Սովետում սեքս չկար, բայց այն ժամանակ հատուկ գինեկոլոգիական կաբինետներ կային, որտեղ ամուսնական զույգերը գնում էին և ստանում անհրաժեշտ տեղեկություն: Մինչդեռ այսօր դրանք չկան և ամուսնական առաջին գիշերը վերածվել է ՛՛հազարան բլբուլի հեքիաթների՛,-եզրափակեց սեքսոպատոլոգը՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ