17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանադայի խորհրդարանի պատգամավորը քննադատության է ենթարկել Ադրբեջանի գործողությունները

Սեպտեմբերի 23-ին Կանադայի հայ մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում հասարակայնության հետ, որին մասնակցում էր նաեւ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը: Հանդիպման ընթացքում խորհրդարանականը, մասնավորապես, ներկայացրեց իր տպավորությունները հուլիսին  ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին, որոնց ինքը մասնակցել է որպես դիտորդ: Կարիջիանիսը նշեց, որ անց են կացվել բարձր մակարդակով ընտրություններ, եւ այդ տեսակետից Արցախը կարող է  օրինակ ծառայել մի շարք երկրների համար: Պատգամավորի խոսքերով, ինքը ականատես է եղել մի պետական համակարգի, որը ձեւավորված է լիարժեք եւ  գործում է արդյունավետ:

Հանդիպմանը ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  եւս  հանդես է եկել  ելույթով, որից հետո նա պատասխանել է ներկաների հարցերին` կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ԼՂՀ-ում տիրող իրավիճակի հետ: Անդրադարձ է կատարվել նաեւ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ նրան ներում շնորհելու հարցին: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը առավել սկզբունքային դիրքորոշում կմշակի ոչ միայն այդ  փաստի, այլեւ ամբողջությամբ վերցրած` Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության  վերաբերյալ:

Ադրբեջանական կողմի գործողությունները քննադատւթյան ենթարկեց նաեւ Ջիմ Կարիջիանիսը, խոստանալով շարունակել ջանքերը, որպեսզի Կանադայի քաղաքական շրջանակները ավելի տեղեկացված լինեն Արցախի եւ հանրապետությունում առկա իրավիճակի մասին:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ