17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ. Օսկանյանի պատասխանը` վաղը /լրացված/

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ  մեկնարկեց՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի բողոքի քննությունը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը բողոքում է  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման դեմ: Ըստ որոշման՝ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին:

՛՛Սիվիլաթասի՛՛ փաստաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ դատախազի որոշումը խաղում է ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի գործարար անվան հետ և ոտնահարում է նրա հեղինակությունը: ՛՛Սիվիլաթասի”-ը մշտապես աչքի է ընկել թափանցիկ գործունեությամբ ու հասարակական շրջանում հարգանք է վայելում՛՛ ,-հավելեց փաստաբանը: Ըստ նրա՝ դատարանը դատական իրավական նորմերի խախտում է թույլ տվել:

Դատական նիստին ներկա Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շուտով պատասխանի իրավունք կտրվի նաև պատասխանող կողմին:

Ժամը 16:30 ՛՛Սիվիլիթասի՛՛ տնօրեն Սալբի Ղազարյանը ևս պնդեց, որ նախկին բողոքը պետք է վերացվի՝ համաձայնելով փաստաբանի հնչեցրած փաստարկների հետ:IMG_0685

Պատասխանող կողմից այստեղ ներկա են դատախազ Հովսեփ Սարգսյանը և ԱԱԾ-ի քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Վերջինս  նշեց, որ նախկին որոշումը չի վնասել հիմնադրամի հեղինակությանը, չի ոտնահարել հիմնադրամի թափանցիկության մասին եղած պատկերացումը: Նրա խոսքով՝ եթե փաստաբանն ապացուցի, որ որոշումը ոտնահարել է կամ կասկածի տակ դրել հիմնդարամի թափանցիկությունը, ապա իրենք կարող են բացատրել: Նա ևս մեկ անգամ նշեց, որ Վարդան Օսկանյանի կողմից  լվացվել են ՛՛Սիլիվիթասի՛՛ փողերը և չեն փոխանցվել հիմնադրամին: ՛՛Մեկ ու կես տարի շարունակ տնօրենի գիտությամբ չի փոխադրվել հիմնադրամին: Հետարքիր է, թե ինչու երկու կողմերի միջև հարցեր չեն ծագել՛՛,-ընդգծեց Համբարձումյանը:

Ըստ նրա հիմնադրամը պետք է ներկայացվեր որպես տուժող, իսկ ընդունված որոշումը պետք է թողնել ուժի մեջ: Այս փաստարկներին համաձայնեց նաև դատախազ Սարգսյանը:

Ի պատասխան՝ Սալբի Ղազարյանն ասաց, որ իրենք այլ թեմայի մասին են խոսում, իսկ պատասխանող կողմը կրկին անդրադառնում է փողերի լվացման հարցին:

16:45 Առարկող պատասխանում դատախազ Հովսեփ Սարգսյանը հավելեց. ՛՛Գտնում եմ, որ վերահսկիչ բողոքը հիմնավորված չէ, առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է և հիմնավոր:

Հասարակության մեջ ընդունված է, որ ում դեմ բողոքում են, նա պիտի արդարանա, քավ լիցի, մենք արադարանալու խնդիր չունենք, քրեական գործի հարուցման հետ կապված որևէ խախտում չկա: Այս ժամանակատահավածը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից, որ կարգավորվեր մասնավոր փոխհարաբերությունները, որ կարիք չլիներ բողոքարկելու օրենքով ընդունված որոշումը: Չի խախտվել ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ միջազգային  հիմնադրամների նկատմամբ երաշխավորված իրավունքներից և ոչ մեկը՛՛:

Ապա դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ կայացված որոշումը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10:45-ին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ