10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

ԱՄՆ-ի գիտնականները կարող են ստեղծել արհեստական լյարդ: Ինչպես հաղորդում է “BBC”-ին, նրանց ձեռքբերումը կապված է արյունատար անոթների համար նյութ ստանալու հետ: Որպես “շինարարական” նյութ օգտագործվել է շաքարը: Մասնագետներն արդեն վաղուց են փորձարկում 3D տպագրությամբ բջիջներ եւ արյունատար անոթներ` շերտ առ շերտ աճեցնելով հյուսվածքը արհեստական բջիջների միջոցով: Սակայն մինչեւ հիմա բջիջները մահանում էին մինչ հյուսվածքի ձեւավորումը: […]

Միրգը՝ ձեզնից, գինը՝ մեզնից. 168 ժամ

Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` “Սպայկա” բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Ըստ “168 ժամ” թերթի,  Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին “Սպայկային”, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր […]

Դաշնակների կրքերը թեժանալու են. Հրապարակ

Այսօր մեկնարկոդ ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի երեք օր: Ժողովը հիմնականում ունենում է քառասուն պատվիրակ ու նույնքան էլ հրավիրյալ: Հրավիրյալ ՀՅԴ անդամները քվեարկելու իրավունք չունեն: ԳՄ ընտրությունները բավականին հետաքրքիր կարգով են ընթանում. երբ որեւէ մեկի թեկնածությունն առաջադրվում է, պատվիրակներից ինչ-որ մեկը պետք է այն երկրորդի, այլապես թեկնածությունն անվավեր կհամարվի: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: ԳՄ-ում անչափ […]

Գազը թանկանալո՞ւ է. Հայկական ժամանակ

Ռուսական “Գազպրոմ” ընկերությանը մոտ կանգնած “Հայկական ժամանակ” թերթի աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար: Նույն աղբյուրների պնդմամբ, հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Ներկայումս հայկական կողմը բանակցում է “Գազպրոմի” հետ, որպեսզի գազի գինը […]

ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն իրար են “ուտում”. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների համաձայն, , առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են “ուտում” տեղի դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու եւ ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի […]

Մեր երկրի հիմնական օրենքը 17 տարեկան է

Հայաստանի Սահմանադրությունը 17 տարեկան է: Մեր երկրի մայր օրենքն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005-ի նոյեմբերի 27-ին՝  կրկին հանրաքվեով: “Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ […]

Ձերբակալվել է ՊԵԿ “տեսուչը”

Ուղիղ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասնավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին: Հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ […]

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Համբույրը 2 սեռերի շփման շատ կարեւոր եւ ինտիմ պահ է: Սակայն այն, ինչ տղամարդկանց դուր է գալիս համբույրի մեջ, կարող է դուր չգալ կանանց: Վերջին հետազոտության համաձայն` կանայք նախընտրում են երկար համբույրներ, իսկ տղամարդիկ` թաց: Ամերիկացի հոգեբանները կարծում են, որ համբույրները ոչ այնքան հոգիների միաձուլում են, որքան անհատականության արտահայտում: Կանայք փորձում են համբույրի միջոցով գնահատել […]

Պապարացցիների ֆիքսած ամենաթանկ կադրերը /ֆոտո/

Պապարացցիներն այն մարդիկ են, ովքեր ոչնչի առջեւ կանգ չեն առնի հանուն հաջողակ, իսկ որ ավելի կարեւոր է` սկանդալային կադրի, քանի որ սկանդալային լոսանկարների համար ԶԼՄ-ները պատրաստ են երբեմն նույնիսկ անհավանական գումարներ տալ: Դենի Բոյ մականունով պապարացցին 250 հազար դոլար հոնորար է ստացել ճաղատ Բրիթնի Սփիրսի լուսանկարի համար: Երգչուհին հովանոցով հարձակվել է նրա մեքենայի վրա իր […]

“Ոսկե ծիրան”-ը` բջջայիներում

“Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասանելի կլինի նաեւ բջջային ցանցում: Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց կինոփառատոնի միջազգային բաժնի վարիչ Տաթեւ Մարտիրոսյանը։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բջջային հեռախոսների համար նախատեսված համակարգը՝ mobile application ծրագիրը ներբեռնել հեռախոս եւ ամբողջական տեղեկատվություն ստանալ ֆիլմերի մասին: ”Մշակվել է հատուկ բջջային ծառայություն, որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ