17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆիի օրակարգից հարց Աշոտյանին

“1400-ից 1150-ի կուսակցական լինելն արդյոք նորմալ եք համարում: Ինքներդ եք նշում, որ դպրոցը քաղաքական պայքարի տեղ չէ: Նշածս տնօրենների մեծ մասին նաեւ ստիպելով են կուսակցականացրել”,-քիչ առաջ ԱԺ-ում  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու հավելեց, թե 98 թվականից դպրոցների տնօրենները հանրապետական են:

“ Թեպետ հարցերը չեն վերաբերում բյուջեի կատարողականին,  բայց քանի որ հարցերը հրատապ էին եւ արծարծված էին Րաֆֆի Հովհաննիսյանի  հայտնի բաց նակամում երկրի նախագահին, սիրով կպատասխանեմ: “Ժառանգությունը” այս հարցը ինձ չտվեց, բայց դուք տվեցիք: Այնտեղ եւս  երկու հարց կա, եթե հետո այդ երկու հարցերն էլ տաք, սիրով կպատասխանեմ”,-նախաբանով հարցին անդրադարձավ Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարի խոսքով,  Արամ Մանուկյանի մատնանշած դպրոցները ապակուսակցական են եւ եթե դպրոցի տնօրենը կուսակցական է, նա կուսակցական է` որպես ՀՀ քաղաքացի: “Կտրականապես դեմ  եմ բոլոր այն մոտեցումներին, որոնք ենթադրում են ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքների սահմանափումներ, որոնք չկան Սահմանադրության, Քաղաքական կուսակցությոնների մասին օրենքի եւ կրթական օրենսդրության մեջ: Որեւէ օրենք չի արգելում ուսանողներին, դասատուներին, տնօրեններին, ռեկտորներին լինել այս կամ այն կուսակցության անդամ: Նման մեկնաբանությունները դիտարկում եմ ոչ իրավական, ոչ ազատական` միտված դեպի այլ քաղաքացիների քաղաքական իրավունքների սահմանափակմանը ”,-շեշտեց  Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարը նշեց, որ թեեւ այսքան տարի խոսվում է խնդրի մասին, բայց նախկին եւ ներկա  որեւէ ընդդիմադիր խմբակցություն խորհրդարանում չի փորձել հարցին իրավական լուծում տալ: “Որեւէ  նախաձեռնություն` կապված դպրոցների խորհուրդների նախագահների, ուսուցիչների , տնօրենների կուսակցական լինելու հետ, որեւէ մեկը չի փորձել առաջ քաշել: Այստեղից ինձ մոտ շատ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ խնդիրը միայն բարձրաձայնելու համար է բարձրաձայնվում”,-շարունակեց Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարը նկատեց, որ խոսքը չի վերաբերվում տվյալ հարցադրմանը, այն նախարարն օգտագործում է , հարցին ավելի գլոբալ պատասխանելու համար :

Ի դեպ, որպես ՀՀԿ  փոխնախագահ, Արմեն Աշոտյանը Արամ Մանուկյանի ներկայացրած տվյալները լավատեսական համարեց ու նշեց, թե  իրենց ունեցած վիճակագրությամբ, իրականում ՀՀԿ-ական տնօրեններն ավելի քիչ են:

ՀՀԿ անդամ լինելը, Արմեն Աշոտյանի խոսքով,  տնօրենի համար այսօր ոչ թե առավելություն, այլ պարտականություն եւ պատասխանատվություն է: “Եթե նախարարդ ՀՀԿ-ից է , ՀՀԿ-ական տնօրենը պարտավոր է էլ ավելի լավ աշխատել, չնայած միշտ չէ, որ այդպես է”,-նկատեց Աշոտյանը `հավելելով, որ  օրինակ տարվա տնօրենների ատեստավորման քննություններից կտրվածների կեսը  ՀՀԿ-ական են եղել, նրանք քննությունից կտրվել են ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ական են, այլ, որ լավ պատրաստված չեն եղել:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ ՀՀ կրթական եւ ընտրական օրենսգիրքը թե նախորդած ընտրական փուլում, թե գալիք ընտրությունների շրջանում ամբողջությամբ պահպանվելու է, որպեսզի քաղաքական գործընթացները չտեղափոխվեն դպրոցներ: “Ես դա Ձեզ խոստանում եմ, որպես լիազոր մարմնի ղեկավար”,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ