23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանում ձերբակալված հայերն ազատ են արձակվել

Վրաստանի 6 քաղաքացիները, ոոնցից 3-ը հայ են, ազատ են արձակվել եւ արդեն տանն են գտնվում: Այս մասին  “panorama.am”-ին է հայտնել Վրաստանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Դեսպանը նշել է, որ 6 անձինք, որոնց թվում` 3 հայ, 2 վրացի եւ մեկ ադրբեջանցի են, ձնկնորսությամբ են զբաղվել Ջանդար լճում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվել են լճի ադրբեջանական մասում, որտեղ էլ ադրբեջանական սահմանապահ ծառայությունները նրանց հսկողության տակ են վերցրել:

Դեսպանի փոխանցմամբ` Ադրբեջանում գտնվելու ընթացքում նրանց հանդեպ բռնության կիրառման վերաբերյալ դժգոհություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի ադրբեջանական պետական ծառայության աշխատակիցները  6 սահմանախախտ անձանց են ձերբակալել: Ձկնորսությամբ զբաղված Վրաստանի քաղաքացիներն են Զուրաբ Հիհիթաշվիլին, Նոդար Գոգիլաձեն, Էդուարդ Արզումովը, Սերգեյ Լեհանդյանը, Միշա Սարգսյանը եւ Վալերի Զաբիեւը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ