24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

… Չենք ուզում քոչեցնեն մեր քաղաքից. չեն հավատում նախագահին

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ վրացիներն այնքան  էլ մեծ հույսեր չեն կապում:

Չնայած ամենուրեք քարոզչական պաստառներ են կախված, ընտրատեղամասերը կահավորված են եւ պատրաստ, սակայն քոբուլեթցիների համոզմամբ` ընտրությունները կեղծվելու են:

Քոբուլեթիի խանութներից մեկում գնումներ կատարելիս՝ հեռուսատացույցով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթն էր: “Ճանաչո՞ւմ եք մեր աննորմալ նախագահին”,-հայերիս հարցրեց աշխատակցուհիներից մեկը: Մյուսը վրացերենով անմիջապես դիտողություն արեց, թե “պետք չի երկրի ղեկավարի մասին այդպես խոսել”: Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն սիրում Սաակաշվիլուն՝ վրացուհին պատասխանեց. “Ինքը պրեզիդենտ չի, մեզ պետք չի փողոցներն ասֆալտ լինեն, կանաչ ծառեր տնկի, լուսավորություն անցկացնի: Մեզ աշխատանք տա, աշխատավարձ բարձրացնի, նորմալ ապրենք”:

Մեր այն հակադարձմանը, թե մի՞թե խանութում աշխատելը վատ է՝ պատասխանեց. “Հա գործարան թող բացի, սեզոնը կփակվի, առեւտուրը կկանգնի, ամբողջ ձմեռ պարապ ենք լինելու”: Իմ բոլոր ջանքերը տեսագրելու կամ լուսանկարելու նրանց` չհաջողվեց: “Մենք Քոբուլեթին սիրում ենք, եւ չենք ուզում մեզ քոչացնեն մեր քաղաքից”,-ասացին տիկնայք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ