26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որո՞նք են այն քաղաքները, որոնց բնակիչներն ամենից քիչն են աշխատում /վիդեո/

KievParisMexico cityՇվեյցարական  “UBS” բանկում “Գներ եւ եկամուտներ” անվանումով հետազոտություն է անցկացվել` պարզելու այն քաղաքները, որոնց բնակիչներն ամենից քիչն են աշխատում:

Պարզվել է, որ ֆրանսիացիներն ամենաքիչն են աշխատում: Ընդ որում Փարիզի բնակիչները տարվա ընթացքում հանգստանում են 30 օր: Նույն քանակությամբ վճարվող հանգստյան օրեր ունեն Մադրիդի, Կոպենհագենի եւ Ռիո-դե Ժանեյրոյի բնակիչները:

Կիեւի բնակիչները միջինում աշխատում են տարեկան 1850 ժամ եւ հանգստանում  25 օր: Սակայն նրանց եկամուտները 13 անգամ ավելի քիչ են, քան Ցյուրիխի բնակիչներինը, ովքեր աշխատում են ընդամենը մեկ շաբաթով ավել:

“Ամենաաշխատասերները” Մեքսիկայի մայրաքաղաքի բնակիչներն են: Տարեկան աշխատելով 2375 ժամ` նրանք մեկ շաբաթից էլ քիչ են հանգստանում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ