17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կատաղած գյուղնախարարը խլեց Henaran.am -ի ձայնագրիչը

ՀՀ ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդարանում 2011 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումից հետո ինքնատիրապետումը կորցրեց եւ ուղղակի խլեց Henaran.am -ի ձայնագրիչը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախարարին խնդրեցինք կարճ գնահատական տալ այս գյուղատնտեսական տարվան:  “Ես դրական կարող եմ գնահատել, իհարկե, դրականի  կողքին մենք դեռ շատ հարցեր ունենք, որոնք դեռեւս լուծված չեն եւ որոնք իրենց լուծումներն են պահանջում, եւ մենք այդ հարցերին ժամանակի ընթացքում սկսելու ենք լուծումներ տալ”,-իր ղեկավարած ոլորտին այս գնահատականը տվեց Սերգո Կարապետյանը:

Նյարդերից թույլ նախարարը /այդ մասին վկայում է նրա պահվածքը/ կորցրեց ինքնատիրապետումը, երբ հետաքրքրվեցինք, թե ոլորտում դրական զարգացումներն իր արդյունավետ աշխատանքի՞, թե Աստծո բարեհաճության շնորհիվ են արձանագրվել:

Մեր հարցը ուղղակի հունից հանեց Սերգո Կարապետյանին. “Ոչ, աղջիկ ջան, անջատի մի հատ հեռախոսդ /նկատի ունի ձայնագրիչը/”, -գոռաց ու վերցրեց մեր ձայնագրիչը: Նախարարին հիշեցրինք, որ իր պաշտոնավարման սկզբնական շրջանում  անձամբ էր հորդորում ապավինել Աստծուն, աղոթել բարենպաստ բնակլիմայական պայմանների համար եւ նախաձեռնում օրհնել արտերը:

Մեր հիշեցումից հետո արդեն ցայտնոտի մեջ հայտնված Սերգո Կարապետյանը ոչ ավել, ոչ պակաս բացականչեց. “Տո սկզբից  քեզ պիտի աղոթենք, մի քիչ դարձի գաս, հայ քրիստոնյա դառնաս”:

Նշենք, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը գյուղնախարարին ուղղված պատգամավորների հարցերը բազմաթիվ էին: Պատգամավորների հարցերի տարափից նյարդայնացած Սերգո Կարապետյանը, փաստորեն, բարկությունը թափեց մեզ վրա` մոռանալով քաղաքավարության տարրական կաննոների, եւ իհարկե, քրիստոնեկան հանդուրժողականության մասին:

Հ.Գ.Նյարդերից թույլ նախարարին խորհուրդ ենք տալիս այսուհետ  սեփական գաղափարներն ու մտքերըը մի լավ ծանր ու թեթեւ անել, նոր հրապարակել: Պաշտոնի բերումով դրանք մեկնաբանելու առիթներ կարծում ենք, նախարարը հաճախ է ունենալու: Իսկ նյարդային բջիջներն, ինչպես հայտնի է, չեն վերականգնվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ