23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունս չի կարողանում սահմանափակել “հաճույքներս”

Երթուղայինների վարորդները երեկվանից ավելի օրինապահ են դարձել` այլեւս հրաժարվում են ուղեւոր վերցնել, եթե ազատ նստատեղեր չկան: Բանն այն է, որ ոստիկանությունն առավել հետեւողական է դարձել. դե վարորդներն էլ վախենում են տուգանքներից: Օրենքով`  եթե երթուղայինը նախատեսված է 10 հոգու համար, ավելի  մեծ թվով ողևորների առկայությունն արդեն խախտում է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ դա օրենքի պարտադրանք է: Մեր դիտարկմանը, թե օրենքն ամեն օր և ամենուր խախտվում էր, ոստիկանության պատասխանատուն նկատեց, թե  ՃՈ-ն մշտապես խնդրին ուշադրություն է  դարձրել, “պարզապես ժամանակ առ ժամանակ լինում է ավելի ուժեղացված մոտեցում’:

Իհարկե, ողջունելի է քայլը. բոլորս էլ դժգոհ ենք օրական մի քանիանգամ ուրիշի գրկում հայտնվելու, դիմացինի օծանելիքի կամ չգիտես ինչի բույրն առնելու ու էլի շատ “հայճույքներից”, բայց … Երանի այդ “բայց”-ը, որ հետապնդում է մեր չինովնիկների ցանկացած լավ նախաձեռնության, չլիներ: Բայց մարդիկ մնում են կանգառներում կանգնած ու ստիպված են  շնորհակալ լինել վարորդին`մեկ-երկու ողևոր ավել վերցնելու համար: Ախր հիմա էլ պարտադրում են 2, 3 հոգով մեկ նստարանին նստել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ