10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հայ լեռնագնացները կմագլցեն 8000 մետր բարձրությամբ Անապուրնա լեռը

Հայ լեռնագնացների թիմը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 1- ը մասնակցելու է Հիմալայան լեռներում կայանալիք փառատոնին: Հայաստանյան թիմն առաջին անգամ է մասնակցելու այս փառատոնին: ‘Հայաստանի լեռները նման են Հիմալայան լեռանաշղթային, այդ պատճառով մենք դժվարություն չենք ունենա հարմարվելու:

Մեր առաջնային նպատակն է լինելու տեսնել ու սովորել, թե ինչպես են կարողանում կազմակերպել նմանատիպ միջոցառումներ’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Armenian Extreme Club-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը: Ըստ նրա` Հայաստանը հիանալի լեռներ ունի, այնտեղ կարելի է կազմակերպել լեռնագնացություններ, սակայն սովորելու շատ բան կա:

Հայկական թիմը բաղկացած է 10 հոգուց` 7-ը հայեր են, 3-ը` ռուս:

“Մենք հրավեր ստացանք կազմակերպիչներից և որոշեցինք անպայման մեկնել: Բարձրանալու ենք Անապուրնա լեռը, որի բարձրությունը հասնում է 8000 մետրի: Սկզբից բարձրանալու ենք 6500 մ, ու եթե եղանակային պայմանները ներեն, ապա կշարունակենք մագլցել”,- հավելեցին մասնակիցները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ