06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Պայթյուն Դամասկոսում. թիրախը կրկին սիրիական բանակի Գլխավոր շտաբն է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` բանակի Գլխավոր շտաբի մոտ, 2 պայթյուն են տեղի ունեցել, որոնց փոխհրաձգություն է հաջորդել, հաղորդում է “Associated Press”-ը:

Զոհվածների եւ տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: “Ալ-Ջազիրա” հեռուստաընկերության եթերում ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ ահաբեկչության պատասխանավությունը Սիրիական ազատագրական բանակի վրա է:

Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ ահաբեկչության վայրին: Նույնիսկ սիրիական պաշտոնական հեռուսատաընկերությունները եւ “САНА” պետական լրատվական գործակալությունը դեպքի վայրից տեսարաններ չեն փոխանցում:

Վերջին 2 ամսվա ընթացքում սա արդեն  3-րդ փորձն էր պայթեցնելու սիրիական բանակի Գլխավոր շտաբը:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է  2011-ի մարտից: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 20 հազար մարդ է զոհվել: Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ բախվում են շատ լավ զինված գրոհայինների հետ, որոնց աջակցություն է ցուցաբերվում դրսից:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ