Սփյուռք չի գնում փող ուզելու
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եվ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է ՀՀ սփյուռքի, կրթության եվ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունների քննարկումը:
Իր ղեկավարած ոլորտի հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաշվետու ժամանակահատվածում նախարարությանը հատկացվել է 453 մլն դրամ: Հրանուշ Հակոբյանի խոսքով, այն հարյուր տոկոսով չի կատարվել: Նախարարության հաստիքային միավորների փոփոխության եւ թափուր տեղերի առկայությամբ պայմանավորված, բյուջեն կատարվել է 95 տոկոսով: Երկրորդ խումբ հարցերը, նախարարի խոսքով, վերաբերվում են գնումներին, ցածր գին առաջարկելու պայմաններում նախարարությունը խնայողության հանարավորություն է ունեցել:
2011-ին նախարարությունը կազամկերպել է Համահայկական սփյուռքյան համաժողով, որին մանսկացեցին 557 սփյուռքյան կազմակերպություններ: Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ նախարարության ծրագրերը կարող են հաջողության հասնել, եթե սփյուռքյան կառույցների կողմից այդ ծրագրերը հավանության են արժանանում:
Անցած տարում նախարարությունը լուծել է մասնագետների խնդիր: Շուրջ տասնմեկ մագիստրոս պետպատվերի շրջանակներում սփյուռքագիտություն են սովորել եւ աշխատում են նախարարությունում:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հաշետու ժամանակաշրջանում նախարարության տպագրած գրքերը, կազամկերպած գիտական կոնֆերանսները:
Նախարարի խոսքով, սփյուռքի նախարարության ծրագրերին այսօր, ի տարբերություն նախկինի մասնակցում են երեսունից ավելի երկրներ, ինչը վկայում է, որ սփյուռքը վստահում է նախարարությանը: Հրանուշ Հակոբյանի խոսքով, նախարարությանը հաջողվել է սփյուռքում արմատավորել այն համոզմունքը, որ սփյուռքի նախարարությունը սփյուռք չի գնում փող ուզելու:
Ինչ վերաբերվում է նախարարի գործուղումներին, Հրանուշ Հակոբյանն ասաց. “Ես տասնմեկ գործուղում եմ ունեցել, միջին հաշվով ամիսը երեք օր եմ եղել արտասահմանում: Այդ երեք օրերի ընթացքում ես պարտավոր եմ լինել համահայկական բոլոր կառույցներում , բայց տպավորությունը շատ է ստեղծվում: Այդ այցելությունները շարժ են ստեղծում սփյուռքում”: