14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հմայակը ուզում է նախագահին պատմել. Հրապարակ

Թերթի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Քաղաքագետների միությունում միասնական շտաբ ստեղծած, ակտիվ գործունեություն ծավալած, ԲՀԿ համամասնական ցուցակից ստիպողաբար ինքնաբացարկի դիմում գրած Հմայակ Հովհաննիսյանը մի քանի օր անընդմեջ ջանք ու եռանդ չի խնայել հանդիպելու Սերժ Սարգսյանին՝ պատմելու իր գլխին եկածը, հավատարմության երդում տալու, սակայն ՀՀ նախագահը կատեգորիկ մերժել է վերջինիս խնդրանքը՝ հասկացնելով, որ Հմայակը նախագահականի կողմերում մեկընդմիշտ ՛՛պերսոնա […]

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ՛՛կարդացողներն՛՛ ու ՛՛մտածողները՛՛ պատգամավոր են դարձել չկարդացողների և չմտածողների փողերի շնորհիվ. Առավոտ

Թերթի խմբագրականն անդրադառնում է օրվա ՛՛թոփ՛՛ հարցին՝ ինչպիսին կլինի նորընտիր խորհրդարանը. ՛՛Ի հեճուկս հոռետեսական և ՛՛անկումային՛՛ տրամադրությունների` պիտի ասեմ, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը, որն այսօր սկսում է իր աշխատանքը, բաղկացած է պատգամավորներից, որոնց կեսից ավելին ունակ է օրենսդիր աշխատանքի: Այսպիսիք են ՀԱԿ-ի /7 հոգի/, ՕԵԿ-ի [6], ՀՅԴ-ի /5/ ՛՛Ժառանգության՛՛ /5/ խմբակցություններն ամբողջությամբ, անկախ պատգամավորները […]

Ազգային կուսակցության նախագահի որդին` հրեական թասակով, ԱՄՆ դեսպանատանը

Թերթի ունեցած հավաստի տվյալներով` օրերս մի ուշագրավ տեսարան է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Տեղի հրեական համայնքի հոգևոր ներկայացուցիչներից մեկի հետ դեսպանատուն է մտել մեր ազգային կուսակցություններից մեկի նախագահի որդին: Մտնելով սրահ` վերջինս պայուսակից հանել է կիպա` հրեական կրոնական թասակ, և, դնելով գլխին, մտել է անհրաժեշտ սենյակ: Այսպիսի բաներ: Հասկանալի պատճառով թերթը առայժմ չի նշում ՛՛հերոսի՛՛ […]

ՀՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի ղեկավար կազմը /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում եւ խորհրդում հաստատվեց Ազգային ժողովի կազմի թեկնածուները: Աժ նախագահ կլինի Հովիկ Աբրահամյանը, տեղակալներ` Էդուարդ Շարմազանովը եւ  Հերմինե Նաղդալյանը: Այս եւ այլ հարցերի պատասխանները տեսանյութում:

Կոալիցիոն համաձայնագիրը

Մայիսի 31-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կնքվեց կոալիցիոն հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասվում է. ՛՛Հիմք ընդունելով 2012 թվականի  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն […]

ՍԴ-ն որոշել է. ՀԱԿ-ի հայցով վճիռը կհրապարակվի վաղը

ՀՀ Սահմանադրական դատարանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համամսնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի հայցի վերաբերյալ վճիռը կայացրել է: Վճիռը կհրապարակվի վաղը` ժամը 10.45 րոպեին: Այս մասին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Henaran.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննություն: Կողմերը հանդես եկան եզրափակիչ ճառերով: Դատարանը հայտարարեց  գործի քննությունն […]

Շուշան Պետրոսյանն ասաց, թե ինչպես կաշխատի խորհրդարանում /վիդեո/

Երգչուհի, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը, ով այսօր ԿԸՀ էր եկել իր պատգամավորական մադատն ստանալու, մեկնաբանել է այն տեսակետը, թե իր` քաղաքականություն մտնելով, երգարվեստը կորցրեց լավագույն երգչուհուն, իսկ Ազգային ժողովն ունեցավ վատ պատգամավոր:  Շուշան Պետրոսյանն նշել է նաեւ այն ոլորտները, որտեղ կցանկանար փոփոխություններ տեսնել: Երգչուհի պատգամավորն իրեն չի պատկերացնում խսիտ դասական հագուստներով եւ պատգամավոր դառնալուց հետո չի պատրաստվում թարմացնել […]

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Ընդունված կարծիքը, որ տղամարդիկ ավելի են հակված դավաճանությունների, “վտանգի տակ է”: Բրիտանացի սոցիոլոգները պնդում են, որ կանայք ավելի շատ են դավաճանում: “UK Adultery Survey 2012” հարցման արդյունքում գիտնականներն ուսումնասիրել են դավաճանության 4 հազար դեպք: Նրանց հատկապես հետաքրքրել է` որքան հեշտությամբ են կանայք եւ տղամարդիկ համաձայնում դավաճանել եւ ովքեր են ավելի շատ դավաճանում: Արդյունքում պարզվել է, […]

“Կարո՞ղ ա գիտեք Ազգային Ժողովը Տեր Թոդիկի դպրոցն է”. Ռուբեն Հայրապետյան /վիդեո/

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որը ԿԸՀ էր եկել մանդատն ստանալու, հայտարարեց, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովի նիստերին իր ներկայությունը պայմանավորված չի լինելու ԱԺ նախագահի անձով: Հիշեցնենք, որ նիստերից մշտապես բացակայող Ռուբեն Հայրապետյանը գործող խորհրդարանի նիտերին առավել հաճախ սկսեց ներկայանալ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից եւ Սամվել Նիկոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո: Նա ի դեպ, այս մասին […]

Կարկուտ է տեղացել հանրապետության առանձին շրջաններում

Մայիսի 30-ին, ժամը 15.25-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 29-ին 16.20-ի եվ 30-ին 15.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Լեռնապատ, Լեռնահովիտ եւ Մեղվահովիտ գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը: Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու եւ գնահատելու համար: Մայիսի 30-ին, ժամը 16.25-ին տեղեկություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ