Վթարի ենթարկված զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Սեպտեմբերի 24-ին ավտովթարի արդյունքում ՀՀ ՊՆ ԿԿԶՀ տեղափոխված 9 զինվորականների առողջական վիճակը մնում է նույնը, փոփոխություններ չկան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով` շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանը, Արգիշտի Արմենի Շահվելյանը, Գեղամ Արտակի Սահակյանը եւ Հայկ Անդրանիկի Բերտիզլյանը արդեն լավ են զգում իրենց: Բավարար է գնահատվում նաև սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի առողջական վիճակը: Սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ նրանց դուրս կգրեն:
Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, սեպտեմբերի 24-ին ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող “ԳԱԶ 33081″ մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ:
Շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, 25.09.2012թ., ժամը 00:20-ին “Արմենիա” ԲԿ-ում մահացել է: