15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տասներկուամյա կրթությունը Հայաստանում այլընտրանք չունի. Արմեն Աշոտյան

Կրթության ոլորտում  կատարված ծախսերը երկու 2011թ. իրականացվել են 99 տոկսոսով: Մեկ տոկսոսի չկատարման պատճառը աշակերտների եւ ուսանողների  պլանավորված եւ ճշգրտված թվի տարբերությունը, գնումների գործընթացում տնտեսած միջոցները եւ ՀԲ աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի որոշակի խնայողություններն են:

Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եվ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ  կրթության եվ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով նախորդ տարվա բյուջեի կատարողականը: Հաշվետու ժամանակահատվածում`  պետական բյուջեի աջակցությամբ  125 համայնքներում նախակրթարանների խնդիր լուծվեց, 1700 երեխա այս ծրագրի շնորհիվ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ունեցավ:

Հանրակրթության ոլորտում հաստատվեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը` անցում կատարվեց տասներկուամյա կրթակարգի: “Անկախ նրանից, թե ինչպիսի դժգոհությունների եւ քննադատության կարող է արժանանա այս փոփոխությունը, պիտի շեշտեմ, որ տասներկուամյա կրթությունը Հայաստանում այլընտրանք չունի”,-շեշտեց Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, սա եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու հնարավորություն է, այլ բան է, որ ծրագրերը կատարելագործման կարիք ունեն: Արմեն Աշոտյանի դիտարկմամբ, խոսել ծրագրի ձախողման մասին, ժամանակավրեպ է եւ դուրս մասնագիտական քննարկումներից:

ԿԳ նախարարն ասաց, որ նախորդ տարի շուրջ 8 հազար ուսուցիչ վերապատրաստվել է, դպրոցաշինության լայնածավալ ծրագրեր  են իրականացվել  թե պետբյուջեի, թե Լինսի հիմնադրամի միջոցներով: Խնայողությունների արդյունքում 9 ավագ դպրոցներում վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներ են կատարվել: Հայաստնում բացվել է առաջին միջազգային դպրոցը:

Հանրակրթական դպրոցներում լուծվել է համակարգիչներով ապահովման  խնդիրը: Միայն անցյալ տարի 250 դպրոց 2 հազարից ավելի համակարգիչ է ստացել: Հանրակրթական դպրոցներում առաջին անգամ ամբողջ աշխարհում ներդրվեց շախմատի ուսուցումը որպես պարտադիր առարկա: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 15-ով` հասնելով 85-ի:

Նախարարը ներկայացրեց նաեւ մասնագիտական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ