19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա. գործադիրը հաստատեց 2013-ի բյուջեն

Կառավարությունն այսօր հաստատեց 2013թ.  բյուջեն: Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ եկող տարվա եկամուտները կկազմեն մեկ տրիլիոն 59 միլիարդ, ծախսերը մեկ տրիլիոն 183 միլիարդ դրամ:  Գնաճի կանխատեսումը  +- 1 %-ի սահմաններում է: Կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձը. նախկինի 32 500 դրամի փոխարեն այժմ այն կկազմի 35 հազար դրամ: 2013-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի խորհրդարաական  քննարկումները կսկսվեն հոկտեմբերի 8-ին: […]

Զարուհին զարմացրել է Ալիկ Արզումանյանին

ԱԺ “Ժառանգություն”  խմբակցության պատգամավոր, ՀԱԿ նախկին անդամ, այժմ “Ազատ դեմոկրատներ”  կուսակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը չի կիսում նույն խմբակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ՀՀ առաջին նախագահի վերաբերյալ “Առավոտ”-ին արտահայտած կարծիքը, թե ՀՀ առաջին ավազակապետը Լեւոն տեր-Պետրոսյանն է: “Ամենեւին չեմ կիսում հնչած տեսակետը, ավելին, շատ զարմացած եմ, որ նման էմոցիոնալ արձագանք է եղել առաջին նախագահի ասածների հետ կապված: […]

ՊՆ-ն ցավակցում է

Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայնտում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին: Մեզ համար սա շատ ծանր կորուստ է: Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, […]

Աշխարհն ընտրում է Օբամային

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման զգալիորեն ավելի մեծ համբավ ունի աշխարհի 30 երկրներում, քան նրա մրցակից հանրապետական Միթ Ռոմնին: Այդ մասին են վկայում “Gallup International”-ի անցկացրած հարցումների արդյունքները: Եթե այլ երկրների բնակիչներին թույլ տան մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, ապա նրանց 81 տոկոսը կընտրի Օբամային եւ միայն 19 տոկոսը` Ռոմնիին: Օբամային ամենաշատն աջակցել են Իսլանդիայի, Հոլանդիայի, […]

Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը

Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրների, ինչպես նաեւ հայերի նախընտրած հանգստավայրերի թեմայի շուրջ այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեց  ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը: Ըստ Արամայիս Ավագյանի` Հայաստանին նախ եւ առաջ պակասում է այսպես կոչված “սերվիսի մշակույթը”, քանի որ ծառայությունների մատուցման հարցում հայերը զիջում են նույնիսկ մեր հարեւան երկրներին: Համեմատության կարգով նա նշեց մեր հանգստավայրերի […]

Վարդան Ղուկասյանը եկել է Հովիկ Արգամիչի մոտ

Քիչ առաջ Ազգային ժողով է այցելել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մինչ ԱԺ նախագահի մոտ մտնելը, լրագրողները փորձել են պարզել` ինչու է Վարդան Ղուկասյանը եկել ԱԺ նախագահի մոտ, արդյոք այցը կապված է նախկին քաղաքապետի քաղաքական ճակատագրի հետ: “Հո ճամփաքյասան չեք, սպասեք, դուրս կգամ` կասեմ: Ոնց որ Յապոնչիկը լինեմ, էնպես եք ուղեկցում”,-նետել է Ղուկասյանը եւ արագ […]

Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում Սննդի անվտանգության ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց այն ՍՊԸ-ները, որոնք Հայաստան գոմեշի միս են ներկրում  այլ երկրներից: Ավելի քան 10324 տոննա գոմեշ մսի բրիկետներ վեց կազմակերպությունների` “Ալեքս Գրիգ”-ի “Պարգև”-ի, “Մոկոնատ”-ի, “Ունիվերսամ Ավան”-ի, “Արմեն Համիկ եղբայրներ”-ի եւ  “Մուշ”-ի կողմից են ներկրվում : “Ալեքս Գրիգ” ՍՊԸ-ն ներմուծել է գոմեշի մսի 61.2 տոկոսը, “Պարգև” ՍՊԸ-ն` […]

Մարտի մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում . Էլինար Վարդանյան

ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ  Էլինար Վարդանյանից այսօր Henaran.am -ը փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն մարտի մեկի գործով խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության շուրջ: “Այդ հարցին թույլ տվեք առայժմ չպատասխանել, որովհետեւ ես առայժմ չեմ ուսումնասիրել այդ նախաձեռնությունը եւ մեր խմբակցությունում առայժմ քնննարկումներ չեն եղել”,-Henaran.am -ին ասաց Էլինար Վարդանյանը: Մեր դիտարկմանը, […]

Դարձյալ Վարդան Այվազյանի շուրջ

Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն հաղորդագրություն է տարածել` նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի եւ ընկերության միջեւ սկանդալային պատմության վերաբերյալ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման: “Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն (“Ընկերություն”) հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի (“Այվազյան”) կողմից մամուլում տարածած հայտարարարությունների հետ։ Մասնավորապես, Ընկերությունը բացահայտել էր, որ հակառակ Այվազյանի […]

Հալեպում կրկին հայ է զոհվել

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հալեպի Սուլայմանիե թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Սիրիայի 4 քաղաքացիներ են զոհվել, որոնցից մեկը հայ է: Եվս մեկ հայուհի տասնյակ վիրավորների թվում է: Հայկական ԶԼՄ-ների տվյալներով` զոհված հայը Վարդան Սութաֆյանն է, որը ռազմական գործողություններից խուսափելու նպատակով է Դեյր-Էզ-Զորից մեկնել Հալեպ, ինչը, ցավոք, նրան չի փրկել: Վիրավոր հայուհին Յարնիկ Նաջարյանն է, ով արդեն հիվանդանոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ