28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կրթության նախարարն արգելել է սեռական դաստիարկության դասագիրքը դպրոցներում

Ճամայկայի կրթության նախարար Ռոնալդ Թուեյթսը արգելել է 7-8-րդ դասարանների համար նախատեսված սեռական դաստիարակության ձեռնարկը, որը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում: “Կարծում եմ, որ ձեռնարկում առկա ինֆորմացիան  համապատասխան չէ ոչ մի տարիքի մարդու, եւ հատկապես` 7-8-րդ դասարանի աշակերտների համար”,-ասվում է նախարարի հայտարարության մեջ: Թուեյթսն արգելել է ձեռնարկի կիրառությունն այն բանից հետո, երբ ուսուցիչները […]

“Էլնորն” աղտոտում է

“Մենք կարող ենք” հասարակական շարժումը հայտարարություն Է տարածել, Ուր խոսք է գնում “Հայաստանն առանց աղբի” միջոցառման ժամանկ տեղի ունեցած միջադեպի մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. “Ս/թ սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված “Հայաստանն առանց աղբի” կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարծում ենք պետք […]

Ցնցումները հասան Հայաստան

Հայաստան-Իրան սահմանային հատվածում այսօր ժամը 12:20-ին երկրաշարժ է արձանագրվել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ: Ցնցումները զգացվել են նաև Սյունիքի բնակավայրերում, առաձնապես` Կապան քաղաքում: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:

Եթե եղած խնդիրները շարունակվեն, գուցե իշխող ուժը մտածի վարչապետին փոխելու մասին. Հեղինե Բիշարյան

“Երբ էլ որ արվեր նախագահի նկատողությունը, հարց էր առաջանալու, թե ինչու հենց այդ պահին արվեց’,-  Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նախագահ Սարգսյանի շաբաթ կառավարությանն ուղղված քննադատությունը` ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը կարծում է, որ Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում նաև Վերահսկիչ պալատի քննարկումներն ու ստուգումների արդյունքները պատճառ հանդիսացան, որ ՍերԺ Սարգսյանն այդպես արտահայտվեր: Բիշարյանը նշեց, […]

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:

Վարչապետի փոփոխություն կարող ենք ակնկալել նախագահական ընտրություններից հետո

‘Այս պահին դա արվեց, քանի որ նախագահը այլևս չի կարող լռել ,  հասարակությունը շատ ավելի քաղաքացիական է և արձագանքում է  ամեն ինչին: Սոցցանցերը նպաստում են, որ այլևս սենյակի պատերի ներսում գաղտնիքներ չպահվեն’,- Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի արած դիտողությունները վարչապետին ու կառավարությանն` ասաց “Ժառանգության’ ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Ըստ վերջինիս` նախագահը տեսնում է, թե ինչպիսի […]

Սիրուշոյի բացահայտումը

Սիրուշոն ‘Ֆեյսբուքի’ իր պատին նկարներ է տեղադրել, որոնք արվել են նրա` Պորտուգալիայում եղած ժամանակ: Երգչուհին այնտեղ համերգ է տվել սեպտեմբեր ամսին:  Նկարներից մեկը կրում է  “Իմ կորած քո՞ւյրը :))” խորագիրը:  Ստորև ներկայացնում ենք այդ լուսանկարը, որտեղ Սիրուշոն Հունաստանն այս տարի Եվրոտեսիլում ներկայացրած հույն երգչուհի Է լեֆտերիա Էլեֆտերիուի հետ է:             […]

“Անմեղ մուսուլմանները” սարսափի են մատնել ամերիկացիներին /վիդեո/

“Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ամերիկյան ֆիլմի ենթադրյալ հեղինակը վախենում է արմատական մուսուլմանների վրեժխնդրությունից: Նա թողել է իր տունը Կալիֆորնիայում եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Նա այլեւս փառքի չի ձգտում, հակառակը` խուճապահար վախենում է, որ իրեն կճանաչեն, տեղեկացնում է “Вести”-ն: Նրա անձը պարզել են, սակայն դրանից տեսարանն ավելի պարզ չի դառնում: Ծագումով եգիպտացի 55-ամյա Նակուլա Բասելեյ Նակուլան ոչ […]

Ինչո՞ւ այդ թուղթն ի հայտ եկավ իմ հայտարարությունից հետո. Վարդան Այվազյան /վիդեո/

“Դատական գործընթացը գնում է  2008թ-ից,  եթե ոչ ավելի շուտ: Վեց տարի է, ինչ ինձ փորձում են դարձնել արբիտրաժային կողմ: Շատ օպերատիվ արագությամբ հայտնվում է կատարողական թերթիկը, հետաքրքիր երեւույթ է տեղի ունենում` Միջազգային արբիտրաժը մերժում է, Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը կատաողական թերթիկ տալիս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով իր դեմ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի կայացրած վճիռը, հայտարարել […]

Պետք է, Ֆեդյա

Դեռեւս 17-րդ դարում իտալացի իրավաբան Չեզարե Բեքարիան հանճարեղ միտք հղացավ այն մասին, որ հանցավորություն դեմ պայքարում կարեւոր է ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիությունը: Այսօր Հայաստանում հետեւողականորեն ամրացող քաղաքացիական հասարակության գերխնդիրն է ձեւավորել եւ ամրապնդել պաշտոնատար անձանց պատասխանատվության ինստիտուտը: Սա այն մեխանիզմն է, որի միջոցով միայն հնարավոր կլինի հասնել համակարգային, եւ ոչ թե կոսմետիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված