12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Գյումրի. Անօթեւանների վագոն-տնակներն այլևս չեն դիմանում /վիդեո/

Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից: Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500: Ներկայացվող տեսանյութը Գյումրու օդանավակայանի տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած մի […]

Նյու-Յորքում նշվեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքի “Գոթհամ-հոլ” հեղինակավոր սրահում տեղի ունեցավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էին հիմնադրամի աշխատանքներին երկու տասնամյակների ընթացքում իրենց աջակցությունը բերած` ԱՄՆ արեւելյան ափում բնակվող շուրջ երեք հարյուր ամերիկահայեր: Հանդիսավոր երեկոյին, որը վարում էր ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Կիակոսը, ներկա էին եւ ողջույնի խոսքերով հանդես եկան “Հայաստան” հիմնադրամի Միացյալ […]

Օսկանյանի պաշտպանության բողոքի ակցիան մեկնարկել է (ֆոտո, վիդեո) /լրացված/

“Մենք կարծում ենք որ անօրինական գործողություններ են իրականացվում “Սիվիլիթասի”, մեր եւ պարոն Օսկանյանի նկատմամբ”,-Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիային հայտարարեցին “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնության անդամները: Հիշեցնենք, որ քիչ հետո ԱԺ-ում քննարկվելու է գլխավոր դատախազի միջնորդագիրը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը` քրգործում որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով: “Սա քո խոսքի իրավունքն […]

Օսկանյանը եւ Խաչիկյանը` նույն ձեռքի տակ

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպանության գործը իր վրա է վերցրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման, Վազգեն Խաչիկյանը` պետական միջոցները յուրացնելու մեջ: Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ սա զուտ պատահականություն է եւ պիտի երկուսին էլ պաշտպանի: “Օսկանյանի գործն […]

Այսօր Տարեցների միջազգային օրն է /վիդեո/

1990-ի  հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակել է Տարեցների միջազգային օր: Տոնն սկզբում սկսեցին նշել Եվրոպայում, հետո Ամերիկայում, իսկ 1990-ականների վերջին` արդեն ողջ աշխարհում: Տոնը հատկապես լավ են նշում Սկանդինավյան երկրների բնակիչները: Այս օրը բոլոր հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են տարեց մարդկանց ճաշակով եւ նրանց ցանկությամբ: Հոկտեմբերի 1-ին տարբեր փառատոներ են կազմակերպվում, հասարակության  մեջ տարեց […]

Սերժ Թանգյանի հայտարարությունը

Վարդան Օսկանյանին աջակցություն է հայտնում Սերժ Թանգյանը: Նրա հայտարարությունը ներկայացված է ստորև: “Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի: 2011թ. Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի մոջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ: Սիվիլիթաս հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրել է պարոն Օսկանյանը, հրաշալի […]

Ոստիկանությունը սարքո՞ւմ է /վիդեո/

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվեց: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ […]

Ատոմ Էգոյանը իր աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին

“Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խրհրդի անդամ է, իր աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին: Էգոյանի հայտարարությունը ներկայացված է ստորև. “Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական […]

Հայաստանում կկառուցվեն մինչև 500 հա ժամանակակից ջերմատներ

Հայաստանում ժամանակակից ջերմատների կառուցման և զագացման ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում “Հայկական բերքի առաջմղման կենտրոն” ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Այդ նպատակով սույն թվականի սեպտեմբերի 25-26-ը ընկերության հրավերով Հայաստանում էր ջերմոց արտադրող ֆրանսիական RICHEL GROUP […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ արաբական երկրների իր գործընկերների հետ

Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի, Հորդանանի եւ Սիրիայի արտգործնախարարների հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվեցին ՀՀ Նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր փոխանակվեցին Միջին Արեւելքում ընթացող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանի եւ Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված