06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հաղթելու է ուժեղագույնը. Գագիկ Ծառուկյան /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տոնական միջացառումն սկսվեց մասնակիցների քայլերթով: Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում է 68 երկիր, որոնց ներկայցուցիչների թիվը մոտ 620 է: 

Տոնական քայլերթից հետո այստեղ ժամանեց նաև ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղեկցությամբ: ՛՛Հարգելի հյուրեր բոլորին ի սրտե ողջունում եմ: Բոլորիս տրամադրությունը շատ բարձր է: Մենք կարողանում ենք ամեն տարի կազմակերպել նման մեծ հանդիսություն: Այս բոլորը կազմակերպել ենք մեր երիտասարդության համար, որ տեսնեն որ չեմպիոն դառնալը դժվար չէ: Այս ութ օրերի ընթացքում բոլորի մուտքը ազատ և անվճար է լինելու, որպեսզի բոլորը գան տեսնեն եւ մասսայական դառնա այս մազրաձեւը: Հաղթելու է ուժեղագույնը: Ես բոլորին հաջողություն եմ մաղթում:  Սա մեր հյուրերին մեծ հնարավորություն է ծանոթանալ Հայաստանի հետ, մեր մշակույթի հետ՛՛,-ողջույնի խոսքում ասաց Գագիկ Ծառուկյանը: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մուրադյանը հավելեց, որ լավագույն մրցավարական կազմն է ընտրված և ևս մեկ անգամ շեշտեց, որ հաղթելու է ուժեղագույնը: ”Սիրելի մարզիկներ, մարզասերներ, բարի գալուստ Հայաստան: Այս պահին բոլորի հայացքները սեւեռվել են Երեւանի վրա: Այստեղ իրենց սպորտային կարողություններ են ցույց տալու աշխարհի լավագույն մարզիկները: 2009 թվականին առաջին անգամ Հայաստանում անցկացրած աշխարհի առաջնությունը հրաշալի կազմակերպելը հիմք հանդիսացավ, որ ԱԻԲԱ-ն երկրորդ անգամ վստահի այս մարզական ստուգատեսը Հայաստանին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստ է հավուր պատշաճի անցկացնել այս ստուգատեսը”,-ասաց նա:

Այնուհետ հնչեց Հայաստանի պետական օրհներգը և ԱԻԲԱ-ի  կանոնակարգի համաձայն` առաջնության մասնակից երկրները երդման արարողություն կատարեցին: Մարզիկներից երդման արարողությունը կատարեց Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի բրոնեզե մեդալակիր Ռաֆայել Սիմոնյանը:

Իրենց կատարումներով մասնակիցներին ողջունեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Մհերը, Արամեն, Լեյլա Սարիբեկյանը և այլք: 

տեսանյութը՝ քիչ անց

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ