Գյուղնախարարը հեռացրեց իր աշխատակազմի ղեկավարին

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ազատվեց աշխատանքից: Վերջին շրջանում Միքայելյանի եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի միջեւ առկա էին լուրջ տարաձայնություններ: Կ. Միքայելյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից: