20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ում աջ ձեռքը չգիտի՞ ձախն ինչ է անում

“Բայց ո՞վ ասեց, որ մենք նման ստորագրահավաք ենք նախաձեռնել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում իր զարմանքը հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ լեւոն Զուրաբյանը`  նոյեմբերի 21-ին տապալված ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ ՍԴ դիմելու համար նախաձեռնած ստորագրահավաքի վերաբերյալ իրեն ուղղված հարցը լսելով:

Լրագրողների հստակեցումից հետո, որ խոսքը վերաբերվում է մամուլով ՀԱԿ ներկայացուցիչների` Արամ Մանուկյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի` այս մասին արված հայտարարությանը, Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց.”Ասել ենք նախաձեռնելու ենք, բայց դեռ չենք նախաձեռնել: Պետք է հայցը հստակ ձեւակերպել, դրա վրա մենք աշխատում ենք եւ  կոնսուլտացիաների մեջ ենք մեր խորհրդարանական գործընկերների հետ: Երբ որ այդ հարցերում հստակություն մտցվի, մենք անմիջապես կկազմակերպենք”:

Henaran.am-ի դիտարկմանը, արդյո՞ք հապաղելը պայմանավորված է նրանով, որ ՀԱԿ-ը անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելու համար աջակցություն չի ստանում մյուս խմբակցություններից` ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից եւ Ժառանգությունից, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց.” Դուք համարում եք, որ 1-2 օրը ինչ-որ բան որոշո՞ւմ է: Հապաղում չկա“:

Իսկ թե ինչու Լեւոն Զուրաբյանը զարմանքով արձագանքեց լրագրողների հարցին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց.”Մենք չենք նախաձեռնել ստորագրահավաք, դրա համար էլ ես զարմացա, որ դա որպես պնդում ինձ ներկայացվեց եւ հարց հնչեց, թե քանի ստորագրություն է հավաքվել”:

Ինչ վերաբերվում է մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, նա նշեց.” Հարցը քննարկվել է եւ կոնսուլտացիաները շարունակվում են՝ պե՞տք է դիմել Սահմանադրական դատարան եւ եթե դիմել, ապա ի՞նչ հարցադրումով”:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՅԴ-ն նշել է, որ չի միանա ստորագրահավաքին, քանի որ հարցը ԱԺ Էթիկայի հանձնաժողովի քննությանն է ներկայացնելու, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց.”Նախ մենք ՀՅԴ-ի հետ դեռ մեր կոնսուլտացիաները չենք ավարտել:  Իրենք մեզ նման բան չեն ասել, որ որեւէ դեպքում, որեւէ իրավական ձեւակերպման դեպքում նրանք չեն միանա մեր նախաձեռնությանը, մեզ նման բան չեն ասել եւ մենք կոնսուլտացիաները շարունակվում ենք”:

Նշենք, որ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ՍԴ դիմելու վերաբերյալ ՀԱԿ-ի դիմումը պատրաստ է եւ այն տրամադրվել է ԱԺ խմբակցություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ