14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Էդիկ Մինասյանը լիներ, թե մեկ ուրիշը, մեկ է, օբյեկտիվ չէր լինելու

 Ինչպես է պատմաբանը վերաբերվում կոլեգային` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին ուղղված մեղադրանքներին, Henaran.am-ի հարցին, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը պատասխանեց, որ սկզբունքորեն դեմ է, երբ  “2 օր առաջ տեղի ունեցած” իրադարձությունները փորձում են ընդգրկել դասագրքերում:

“90-ականներին ինձ հրավիրում էին ելույթներ ունենալու այն քաղաքական գործիչների մասին, ովքեր դեռ ողջ էին: Ես դեմ էի եւ երբեք չեմ գնացել, քանի որ հաշվի առնելով մեր ազգի մենթալիտետը, որ բոլորս բոլորիս ճանաչում ենք, չես կարող օբյեկտիվ լինել:  

Էդիկ Մինասյանը լիներ, թե մեկ ուրիշը, մեկ է, օբյեկտիվ չէր լինելու, քանի որ դասախոս է եւ աշխատում է պետական կազմակերպությունում:Դրա համար պետք է անցնի որոշ ժամանակ, նոր դեմքեր հայտնվեն` նոր մտածելակերպով եւ նոր գաղափարներով”-նկատեց Ամատունի Վիրաբյանը:

Հիշեցնենք, օրերս հասարակական աղմուկ բարձրացավ` վերոնշյալ հեղինակի դասագրքում մարտի 1-ի դեպքերն ու նախագահական ընտրությունները սուբյեկտիվ եւ աղավաղված ներկայացնելու մասին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ