05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բրեդ Փիթը վերջապես խոստովանել է Ջոլիի հետ ամուսնանալու դրդապատճառը

Հոլիվուդի ամենահայտնի եւ, թերեւս, ամենագեղեցիկ զույգը` Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին, ովքեր միասին են արդեն 7 տարի, ունեն 6 երեխա եւ խաղաղ ընտանեկան կյանք են վարում, որոշել են, այնուամենայնիվ, օրինականացնել իրենց հարաբերությունները: Զույգը հայտարարել է, որ գարնանը պատրաստվում է շքեղ հարսանիք կազմակերպել:

Միակ բանը, որ նրանց ետ է պահում նշված ժամկետից ավելի շուտ ամուսնանալ, ԱՄՆ-ի ողջ տարածքում միասեռ ամուսնությունների թույլտվությունն է, ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր Փիթը: Ներկայումս ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ կարող են օրինականացնել իրենց հարաբերությունները միայն մի քանի նահանգներում: 

Փիթը հայտնել է, որ իրենց վրա ամուսնության հարցում մեծ ճնշում են գործադրում երեխաները: “Մենք նույնիսկ չէինք էլ մտածում, որ դա նրանց համար այդքան կարեւոր է: Սակայն ես ինքս զգում եմ, որ ժամանակը եկել է: Մենք բավականին երկար ժամանակ է` միասին ենք, բայց ես ամեն դեպքում հուզվում եմ”,-խոստովանել է դերասանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ