19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կառավարությունը կուսակցություններին կտրամադրի 40.595.200 դրամ գումար

ՀՀ խորհրդարանական ընտրություններում 3% և ավելի ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ որոշումը բխում է  ՀՀ կուսակցությունների մասին օրենքից: Ըստ այդմ` գումարը կբաշխվի հետեւյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրամադրվի 18.204.300 դրամ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը՝ 12.457.100, “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքին՝ 2.928.900, “Ժառանգություն” կուսակցությանը՝ 2.383.600, […]

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Կառավարության այսօրվա նիստում մերժվեց ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի կողմից առաջարկված ՛Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին՛՛ նախագիծը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի՝ ներկայացված նախագիծը կրկնում է գործող օրենսդրությունը: Չի ավելացնում լրացուցիչ նորմեր: Սահմանափակ նպատակներ սահմանելը ոչ նպատակահարմար է: ՛՛Այն օրենքով նպատակահարմար չէ՛՛,-ասաց Մինասյանը: Ըստ գործադրի նեկայացուցչի` ԲՀԿ-ական պատգամավորների առաջարկած նախագիծը չի […]

Սիրիական ճգնաժամը սպառնում է վերածվել տարածաշրջանային լայնածավալ հակամարտության. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Նյու Յորքում ընթացող Գլխավոր ասամբլեայի նիստին քննարկել է Սիրիայի խնդիրը, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ եթե սիրիական ճգնաժամին լուծում չգտնվի, ապա այն սպառնում է վերածվել խոշոր տարածաշրջանային հակամարտության: Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ Էլարաբին կոչ է արել ՄԱԿ-ին փոխել Սիրիայի իրավիճակի նկատմամբ դիրքորոշումն այնպես, […]

Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի սահմաններից դուրս կբացվե՞ն ընտրատեղամասեր

 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ընտրական օրենսգրքում, հնարավոր է, լինեն փոփոխություններ ու լրացումներ: Նման նախագծով այսօր կառավարության նիստում հանդես եկավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Համապետական ընտրություններից հետո միգուցե թույլատրվի ընտրական տեղամասեր ձեւավորել Հայաստանից դուրս եւ ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիներին իրավունք տրվի քվեարկել ՀՀ տարածքից դուրս: Ըստ նախարարի՝արտերկրում գտնվող հյուպատոսությունները չունեն ընտրողների հաշվառման մեխանիզմներ, ուստի այդ հանգամանքը […]

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու-Յորք: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման օրակարգում էր Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը: Համանախագահներն ընդգծեցին […]

Գլոբալ տաքացման պատճառած վնասը 1,2 տրիլիոն դոլար է կազմում

Համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցումը` կապված գլոբալ տաքացման հետ, գնահատվում է Համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսի չափով կամ տարեկան 1,2 տրիլիոն դոլար: Այդ մասին նշվում է կլիմայի փոփոխություններին ավելի շատ ենթարկված երկրների միության` “DARA group” եւ “Climate Vulnerable Forum” ոչ կառավարական եվրոպական կազմակերպության ուսումնասիրության մեջ: Միջին ջերմաստիճանի աճը եւ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ծախսերը կհանգեցնեն […]

Երկու մարզպետ կգնան, Գիզիրն էլ թիրախում է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքիշխանությանն” հասած տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների վերջնարդյունքները ամփոփելուց հետո վերին էշելոնում վերջնական տեսքի է բերվել “գնացող” մարզպետների ցանկը: Ճիշտ է, այս պահին դժվար է ասել, թե երբվանից կարելի է այս որոշումը ուժի մեջ մտած համարել, բայց որ որոշ ինքնավստահ ու իրենցից գոհ մարզային ղեկավարներ իրենց պաշտոններից “թռնելու” են` դա հաստատ է: Որեւէ […]

Օսկանյանը միջնորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի համար. Ժողովուրդ

Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել”Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: “Ժառանգության” փոխնախագահ Ստեփան […]

Ջհանգիրյանը, Քոչարյանն ու Մարտի 1-ի խարանը. Առավոտ

  “Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է Մարտի 1-ին: “ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել “մարտի 1-ի” դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է եւ տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: […]

“Կարող ա՞ Ծառուկյանը տանի… “.Հրապարակ

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռները` դրանք փոխարինելով երկաթյա դռներով: Ըստ “Հրապարակ”-ի, Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերեւս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեց` քաղաքապետ դարձավ գործող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ