18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շարմազանովը չի վիճում Զուրաբյանի հետ, բայց…

 “Չեմ վիճում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին կարողացել է համախմբել ժողովրդին, բայց ինչու Լեւոն Զուրաբյանը սրա հետ միաժամանակ չի ասում, թե ով է այն գործիչը, ումից ամենաշատն է հիասթափվել ժողովուրդը”,-այսօր մեկնաբանելով ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը , –Henaran.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է այն գործիչը, որը կարողացել  է անգամ երկարատեւ դադարներից հետո հզոր քաղաքական գործընթացներ կազմակերպել ժողովրդի մասնակցությամբ եւ դա ապացուցել է թե 88-91թթ-ին,  թե 2007-ին:  

“Լեւոն Զուրաբյանը թող համեմատի 88-91 թթ.  ոգեւորությունը եւ  96-ի ընտրությունները, 2008-ին Տեր-Պետրոսյանի` ընդդիմության առաջնորդ լինելը եւ ՀԱԿ-ի այսօրվա վիճակը, երբ անգամ Տեր-Պետրոսյանի շտաբի պետն է հեռացել ՀԱԿ-ից”,-հորդորել է Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ