26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ում որոշվում է Պաղեստինի ճակատագիրը

Այսօր ՄԱԿ-ում կկայանա նիստ, որին քվեարկության կդրվի Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Ներկայումս ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում Պաղեստինը ներկայացվում է որպես “ոչ պետական միավորում”:

Պաղեստինի ինքնավարույթանն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի անդամների մեծ մասը: Սպասվում է, որ դեմ կքվեարկեն ոչ ավել, քան 10 պետություն, դրանց թվում`ԱՄՆ-ը եւ Իսրայելը եւ նրանց դաշնակիցները: Չնայած ամեն ինչին, Պաղեստինը չի կասկածում իր հաջողության մեջ, հայտնում է “ИТАР-ТАСС”-ը:

Կարգավիճակի բարձրացումից հետո պաղեստինցիները կարող են միջազգային հարթակներում բողոքարկել այն փաստի դեմ, որ ապրում են Իսրայելի կողմից օկուպացված երկրում: Պաղեստինը կարող է դիմել միջազգային դատարան` պահանջելով ազատագրել իրեն պատկանող տարածքները` Հորդանան գետի Արեւմտյան ափը, Արեւելյան Երուսաղեմը եւ Գազայի հատվածը: Մասնագետները նշում են, որ հնարավոր կլինի նաեւ Իսրայելի դեմ հայց ներկայացնել` մեղադրելով վերջինիս ռազմական հանցագործությունների մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ