ԼՂ պաշտպանության բանակը ցավակցում է
ԼՂՀ ՊԲ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող “Ուրալ-375/236” մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի “Հարուրի ձոր” կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, որի հետեւանքով մահացել է 4 զինծառայող` […]





































