21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կաթվածահար անող հումոր. նյարդերից թույլերը կարող են չդիտել /վիդեո/

Բրազիլական հեռուսատաալիքներից մեկը դաժան խաղ է խաղացել վերելակի այցելուների հետ: Ոչինչ չկասկածող մարդկանց մոտ ուրվականի տեսքով մի աղջիկ է հայտնվում, իսկ վերելակը խափանվում է 2 հարկերի միջեւ:

Սկզբում հոլովակը ներկայացվել է “SBT” հեռուստաալիքի եթերում, այնուհետեւ հայտնվել է համացանցում եւ իսկական հիթ է դարձել: Հեռուստաընկերության աշխատակիցները թաքնված տեսախցիկներ են տեղադրել վերելակում, ինչպես նաեւ փոքրիկ գաղտնի մուտք են բացել, որի միջոցով աղջիկը հայտնվել է վերելակում:

Հոլովակի սկզբում վերելակի այցելուներին դիմավորում է սիրալիր մի աղջիկ, ով ուղեկցում է նրանց: Վերելակի շարժվելուց մի քանի վայրկյան անց անջատվում է լույսը, ինչն արդեն կասկած եւ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ: Այնուհետեւ հայտնվում է “տեսիլքը”` ուրվականի տեսքով աղջիկը` ճաղատ տիկնիկը ձեռքին: Նա անշարժ կանգնում է, իսկ այուհետեւ սարսափելի ճիչ արձակում:

Հոլովակը բուռն քննարկումների եւ քննադատությունների պատճառ է դարձել: Շատերն ասում են, որ դա “գուցե եւ սարսափելի, սակայն միաժամանակ զվարճալի հոլովակ է”, իսկ ոմանք էլ խոստովանել են, որ այսուհետ “մի լավ կմտածեն, նախքան վերելակ մտնելը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ