09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեցին ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության նախնական մարտերը:

Առաջին մարտերից էր նաև Հայաստանի հավաքականի ու Ադրբեջանի հավաքականի բռնցքամարտիկների դիմակայությունը, որը ավարտվեց մեր հավաքականի ներկայացուցչի հաղթանակով: 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը 18/12 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ:

Հաղթանակից հետո Տարոնն իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ: ”Աշխարհի առաջնությունում հեշտ մրցակիցներ չեն լինում, և ադրբեջանցի բռնցքամարտիկը լավ պատրաստված էր: Ոչ մի ճնշում չկար ինձ վրա, և ես թե մարտից առաջ, թե մարտի ընթացքում ինձ հանգիստ էի զգում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ