23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սահմանային միջադեպերի առաջացման պատճառն ակնհայտ է. Կազիմիրով

 “Ազատ տեղաշարժման իրավունքի ցանկացած խոչընդոտում դատապարտելի է”,-այսօր անդրադառնալով  Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին եւ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ասել է ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

 “Դա  արհեստականորեն ստեղծված սկանդալ է”,-շեշտել է ռուս դիվանագետն ու հավելել, որ Սաֆարովի խնդրի դիմաց  “խաղարկվում է” օդանավակայանի հարցը: Կազիմիրովը հիշել է, որ ժամանակին, երբ  միջնորդական առաքելություն էր իրականացնում,  բազմիցս ուղղաթիռով Ստեփանակերտի` այն ժամանակ փոքրիկ օդանավակայիանից թռիչքներ իրականացվել են եւ  որեւէ խոչընդոտ Բաքվի կողմից չի եղել:

  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից  հրադադարի ռեժիմի խախտման եւ հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար արձանագրվող սահմանային միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման հարցին, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ “նոր հեծանիվ ստեղծելու” կարիք ամենեւին չկա:

 ”Այդքան քննարկումներ միջադեպերի քննության ուղղությամբ, կարծես դրանց առաջացման պատճառներն ակնհայտ չեն:  Այնտեղ նույնիսկ մեծ հետաքննության կարիք  չկա, այնքան ակնհայտ է:  Դեռ 1995թ փետրվարի 4-ին հատուկ համաձայնագիր ստորագրվեց հակամարտության բոլոր  3 կողմերի` Ադրբեջանի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Այն ժամանակ  համաձայնագիրն անվանեցինք “Կրակի դադարեցման ամրապնդման համաձայնագիր”, բայց ըստ էության, խոսքը ոչ միայն կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին էր, այլ հենց  շփման գծում միջադեպերի մասին”,-ասել է Վլադիմիր կազիմիրովը:

 ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը հիշեցրեց նաեւ  1994թ փետրվարի 18-ին Մոսկվայում երեք պաշտպանության նախարարների ստորագրած արձանագրությունը`հրադադարի հաստատմանը զուգահեռ շփման գծից զորքերի դուրսբերման մասին, որը, ինչպես բնորոշեց դիվանագետը, ստորագրումից կարճ ժամանակ անց, հանդուգն կերպով  չիրականացրեց հենց ադրբեջանական կողմը` հրաժարվելով շփման գծից զորքերի դուրսբերման թե սիմետրիկ, թե ասիմետրիկ տարբերակներից, այն դեպքում, երբ արձանագրությունն ստորագրվել էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հավանությամբ:

 Հիշեցնենք, որ այսօր Երեւանում մեկնարկեց “Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում” միջազգային երկօրյա  համաժողովը, որին մասնակցում են տարածաշրջանային անվտանգության եւ աշխարհաքաղաքականության փորձագետներ տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Իսրայելից, Թուրքիայից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ