28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Միշտ հաշվարկներ կան` այս կողմ, թե այն. Իսրայելի նախկին դեսպանը` Ցեղասպանության ճանաչման մասին

 “Դա շատ բարդ եւ ողբերգական հարց է: Իսրայելում շատ լուրջ վերաբերմունք կա Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին եւ հասարակության լայն շրջանակներ նաեւ խորհրդարանում կարծում են, որ պետք է ճանաչել:

Բայց դա շատ բարդ հարց է, որովհետեւ կան շատերը, որոնք գտնում են, որ դա շատ բարդ է եւ այդ իսկ պատճառով հարցը հետաձգվում է”, -անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, լրագրողներին ասել է Հայաստանում եւ Վրաստանում Իսրայելի նախկին դեսպան, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Բարուխ Բեն Ներիան:

Նախկին դեսպանը մասնակցում է այսօր Երեւանում մեկնարկած “Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում” միջազգային համաժողովին:

Բարուխ Բեն Ներիան հիշեցրել է  Իսրայելի խորհրդարանում /Քնեսեթում / Ցեղասպանության ճանաչման  հարցի հետաձգումը եւ նշել, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն Իսրայելին եւ հրեա ժողովրդին, այլեւ այլ պետություններին:

“Նման  հարցերում մշտապես լինում են քաղաքական գործոններ: Այսօր միայն պատմությամբ ապրել հնարավոր չէ, միշտ հաշվարկներ կան` այս կողմ,թե այն”, -նշել է Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր ը` ի պատասխան Henaran.am -ի այն հարցի, թե Ցեղասպանության ճանաչումն Իսրայելում միայն պատմաբանների դիրքորոշմա՞մբ են պայմանավորում, թե ՞ նաեւ աշխարհաքաղաքական շահերով:

Նախկին դեսպանն անդրադարձել է նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու հերոսացմանը: “Դա շատ տհաճ թեմա է: Այն, ինչ տեղի է ունեցել Հունգարիայում  ձեր սպայի հետ տհաճ խնդիր է: Սպանության համար մեղադրված եւ պատիժը կրող անձը չպետք է ազգային հերոսի մակարդակի  բարձրացվի”,-ասել է նա:

Անդրադառնալով հարավկովկասյան հանրապետությունների հետ հարաբերություններին, նախկին դեսպանն ասել է, որ Իսրայելի համար բոլոր երեք երկրներն էլ կարեւոր են:

 Նրա խոսքով Իսրայելը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ, քանի որ Ադրբեջանը չափավոր մուսուլմանական երկիրը է , նաեւ` էներգետիկ ռեսուրսների աղբյուր:

Բեն Ներիա Բարուխը միեւնույն ժամանակ նշել է, որ Իսրայելը կարեւորում է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը , բայց եւ նկատել է.’’Տանգոյի համար մեկ կողմը բավարար չէ, երկու կողմ է հարկավոր”:

“ Հայաստանն էլ, որքան ես եմ հասկանում,  իր հաշվարկներն ունի /նկատի ունի Հայաստան-Իրան հարաբերությունները, որի հետ Իսրայելի հարաբերությունները մշտապես լարված են,-խմբ. /, բայց վերջին շրջանում լուրջ փորձեր են արվում  մեր հարաբերությունների զարգացման ուղղությամբ”,-շարունակել է նա:

Նախկին դեսպանը ասել է նաեւ, որ Հայաստանն ու Իսրայելը միշտ բարեկամ երկրներ են եղել եւ կա պատմության նմանություն: ”21-րդ դարում անհրաժեշտ է փնտրել մերձենալու ուղիներ եւ ոչ թե հակառակը”,- ասել է Բեն Ներիա Բարուխը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ