22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանը միջուկային հզոր ռումբ է ստեղծում

Իրանը նոր զենքի համակարգչային մոդելավորում է կատարում, որը եռակի անգամ ավելի հզոր կլինի, քան 2-րդ Համաշխարհային պատերազմի ատոմային ռումբերը, պնդում է “Associated Press”-ը` որպես ապացույց ներկայացնելով մի աղյուսակ, որը ցույց է տալիս, որ իրանցի գիտնականները մոդելավորում են իրականացնում` միջուկային զենք ստեղծելու նպատակով: 

Ինֆորմացիոն արտահոսքը ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից է եղել, որոնց երկիրը կտրականապես դեմ է Իրանի միջուկային ծրագրերին: Դիվանագետները սխեման տրամադրել են մի պայմանով, որ ոչ իրենց անունները, ոչ էլ իրենց երկրի անունը չհրապարակվի:

Գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտի ղեկավար Դեյվիդ Օլբրայթը, ում` Իրանի միջուկային ծրագրերի հարցերով աշխատանքներից օգտվում է ԱՄՆ-ի կառավարությունը, հայտնել է, որ սխեման ավելի շատ գրաֆիկ է հիշեցնում, որի օգնությամբ “ցանկանում են հասկանալ գործընթացը”, քան իրական միջուկային զենք ստեղծելու ծրագրի մասը:

Բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ սխեման ընդամենը իրանական համակարգչային մոդելների սերիայի մի մասն է: Իրանն իր հերթին հերքում է միջուկային զենք ստեղծելու նկատմամբ հետաքրքրությունը եւ մեղադրում   ԱՄՆ-ին եւ Իսրայելին կեղծ ապացույցներ հորինելու մեջ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ