30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թմրանյութը մարիխուանա էր. սերժանտը ձերբակալված է

Հայաստանի արադարադատության նախարարության  “Գորիս” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցը ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով, այն է` իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Հոդվածը նախատեսում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ երեկ, հաստատության օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` բնակելի գոտում անձնական զննության են ենթարկելով Ադունցին` ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերել եւ առգրավվել են  1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգված:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը մարիխուանա է: Կատարվում է հետաքննություն, չի բացառվում, որ հետաքննության ավարտից հետո հոդվածը վերաորակավորվի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ