16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

“Փարավոնյան” օրենքները` եգիպտացիների զանգվածային ցույցերի պատճառ /վիդեո/

Եգիպտոսում կայացել է “Միլիոնների շքերթ”, որը միավորել է լիբերալ ընդդիմությանը` իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի սահմանդրական հռչակագրի դեմ: Վերջինիս վարչակարգի հակառակորդներն այն արդեն անվանել են “փարավոնյան”, գրում է “ВЗГЛЯД”-ը:

Կահիրեի Թահրիր հրապարակ է դուրս եկել մի քանի հարյուր մարդ: Շքերթից հետո հրապարկում նստակյաց հացադուլ է տեղի ունեցել, չնայած որ ցուցարարների մեծ մասը հեռացել են հրապարակից:

Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, հրապարակի մուտքերի մոտ շարունակվել են բախումները անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել իրենց վրա քարեր նետող ցուցարաների դեմ: Տասնյակ մարդիկ են տուժել: Միայն Կահիրեում բժշկական օգնության է դիմել 120 մարդ, իսկ ողջ երկրում` շուրջ 400:

Եգիպտացիները բողոքում են նախագահ Մուհամեդ Մուրսիի ընդունած սահմանադրական հռչակագրի դեմ, որի շնորհիվ նրա լիազորությունների շրջանակն անհամեմատ ընդարձակվում է:Մարդիկ կարծում են, որ դրանով նա իր ժողովրդի դեմ է դուրս գալիս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ